17:14 05.09.2024
Գործադիրն ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:
2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:
Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: Ըստ հիմնավորման՝ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխության ստորագրման առաջարկությանը: Նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը: Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ19:18 26.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանըՆոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...
19:08 26.11.2024
Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստումՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...
19:00 26.11.2024
Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիսՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...
18:55 26.11.2024
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. ՈւշակովՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...
18:47 26.11.2024
ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ՈւշակովԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...