16:06 05.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցին և նշել, որ այն գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է:
«Ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա»,-ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը և ճիշտ բաշխումը պետք է լինի Կառավարության ռազմավարական նպատակը.
«Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը պետք է շատ էականորեն զարգացնենք և գուցե, որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա անելիքները ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է:
«Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Սևանա լիճը 21 սմ նախորդ տարվա համեմատ ավելի է, երեկ Հերհերի ջրամբարը լեփ-լեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված, բայց մենք չգիտենք, թե հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք երաշտի շրջաններ և շատ հնարավոր է, որ ցիկլ է ձևավորվում, մի քանի տարի չոր, մի տարի ջրառատ։ Սա էլ պետք է մենք հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս հարցերում»,-ասել է վարչապետը:
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ19:35 26.11.2024
Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդըԱշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։ Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։ Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային […] ...
19:26 26.11.2024
«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...
19:18 26.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանըՆոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...
19:08 26.11.2024
Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստումՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...
19:00 26.11.2024
Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիսՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...
18:55 26.11.2024
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...