16:48 04.09.2024
Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն շուրջ 20 երկրից Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:
Համաժողովի բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը, իսկ ոլորտի զարգացման առաջնորդությունն ստանձնել և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Նախարարը շեշտել է, որ տարիներ շարունակ Կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը և երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում:
Արբիտրաժի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում:
Օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարվել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը: Այս տարի կմեկնարկեն Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում:
Ամփոփելով ելույթը, նախարարը վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Արբիտրաժային շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև շուրջ 9 մասնագիտական քննարկումներ տարբեր թիրախային ոլորտների զարգացման առնչությամբ:
«Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքը կազմակերպվել է Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քոունթերփարթ ինթերնեյշնլի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
16:20 21.12.2024
Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել․ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե վերջին շրջանում ինչ խորհուրդներ է տալիս իր ֆուտբոլիստներին։ Վերջին 11 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Նոյեմբերին Գվարդիոլան ստորագրել է նոր՝ երկամյա պայմանագիր ակումբի հետ։ «Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել: Կարող եք փոքր-ինչ փոխել կազմը, սակայն մենք դա անել չենք […] ...
16:10 21.12.2024
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհինԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
16:04 21.12.2024
Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկումՄարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […] ...
16:00 21.12.2024
Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդովԱնտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքը մինչև 2100 թվականը կկրճատվի մեկ քառորդով, եթե դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, փորձագետների կարծիքով, գլոբալ տաքացում են առաջացնում, մնան ներկայիս մակարդակում։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի օվկիանոսի և ցամաքային գիտության և տեխնոլոգիաների պետական գործակալության (JAMSTEC) մասնագետները: Զեկույցում նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքն այժմ կազմում է մոտ 12 միլիոն […] ...
15:50 21.12.2024
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […] ...
15:40 21.12.2024
Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել ՍիրիաԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին նա ասել է ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, ես նախատեսում եմ հանդիպել Դամասկոսում նոր վարչակազմի հետ», – ասել է Ֆիդանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը […] ...