Ներքին Գետաշենում խախտվել է վերականգնման աշխատանքի նախագիծը․ մշակույթի նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ներքին Գետաշենում խախտվել է վերականգնման աշխատանքի նախագիծը․ մշակույթի նախարարություն

16:20 03.04.2018

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շտապ հանձնախումբ է գործուղել Ներքին Գետաշեն: 

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ մեծ աղմուկ է բարձրացել Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու տարածքում հայտնաբերված 250-ից ավելի խաչքարերի ու տապանաքարերի առնչությամբ: 

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Ներքին Գետաշեն համայնքի միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքի ընթացքում թույլ են տրվել կոպիտ շեղումներ գոյություն ունեցող նախագծից: Խնդիրը պարզելու և տեղում լուծում գտնելու համար աշխատախումբ գործուղելը, նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով, հնարավորություն կտա այլ վայրում նման իրավիճակի բացառումը: Այլապես, ըստ նախարարի, խաչքարերի որոնման նպատակով կարող են համատարած եկեղեցիներ քանդել:

Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնել է, որ 2013 թվականին նախարարությունը համաձայնեցրել է հուշարձանի մասնակի վերականգնման և նրա զանգակատան կառուցման նախագիծը, սակայն աշխատանքները կատարվել են նախագծին ոչ համարժեք:

«Սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ, և եկեղեցու պատերի միջից դուրս են բերվել խաչքարերի ու տապանաքարերի հիմնական ծավալները: Իրավիճակի պատասխանատուն և՛ համայնքի ղեկավարությունն է, որը շինարարության թույլտվություն է տվել, և՛ շինարարությունն իրականացնող, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունները»,- տեղեկացրել է Արմեն Աբրոյանը: Մենք պետք է փորձենք խնդիրը կարգավորել նախագծային լուծումներով, որի ընթացքում մեր Գիտահետազոտական ՊՈԱԿ-ի միջոցով պետք է հաշվառել դուրս հանված խաչքարերը, անձնագրավորել, ուսումնասիրել՝ որտեղ կարելի է դրանք կիրառել, նաև պետական ցուցակներում ներառել: Հանձնախումբը պետք է փորձի հասկանալ՝ դուրս հանված հուշարձանապատկան բեկորները որքանով են վերականգնելի, առաջարկի լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն հուշարձանին հասցված վնասը: Պետք է հետևողական լինենք, որպեսզի մասնագիտական լուծումներով վերականգնենք այդ վնասը: Իսկ անդառնալի վնասի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

BACK_TO_TOP