16:31 03.04.2018
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ պետաիրավական և ՄԻՊ հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ԿԸՀ-ի 2016-2017-ի գործունեության մասին հաղորդումը: Այն լսելուց հետո «Ելք» խմբակցության պատգմավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց՝ անդրադարձ չկա «ՍԱՍ»-ի դեպքին, դպրոցների տնօրենների դեպքին:
«Պրոբլեմների մասին, մեծ հաշվով, խոսակցություն չկա, այս դեպքերի վերաբերյալ դատապարտում, ապագայում դրանց կանխարգելմանը միտված գործողություններ ինչո՞ւ չկան»,- Մարուքյանը հարցով դիմեց Մուկուչյանին: Վերջինս էլ պարզաբանեց, որ կոնկրետ գործերով դիմումները քննարկվել են ԿԸՀ-ում և կայացվել որոշումներ:
«Թե՛ քննարկումներն են եղել հրապարակային, թե՛ բողոքարկման գործընթացը. որևէ միտում դա ցույց չտալու, թաքցնելու չկա: Ինչ վերաբերում է այդ դիմումների վերաբերյալ հանձնաժողովի իրավական մոտեցումներին, մենք մեր որոշումներում դրանց անդրադարձել ենք»,- նշեց Մուկուչյանը:
Մարուքյանն իր հերթին Մուկուչյանին հիշեցրեց «Զիբիլիքսի» հայտնի գործը, պնդելով, որ առաջին անգամն է, որ ընդդիմությանը հաջողվել է ընտրական գործընթացում այդպիսի անհերքելի ապացույցներ ձեռք բերել:
«Անհերքելի այնպիսի ապացույցներ ենք ձեռք բերել, որոնցում ապացուցվում է՝ ով ա փող բաժանողը, ինչ տեքստ պետք ա ասի դուռը թակելուց հետո, շտաբի անուն ազգանունը, թե որ շտաբներից են բաժանվել, ՊՊԾ գնդից ուղարկված ֆաքս Տարոն Մարգարյանի շտաբ: Դրանց մասին հաղորդում ենք ներկայացրել, թերի, ձևական բնույթ կրող որոշում կայացվեց, մերժվեց, որը բողոքարկում ենք դատարանում: Կարծում եմ՝ ԿԸՀ-ն պետք է սրա վերաբերյալ որոշակի դիրքորոշում ունենար, արտահայտեր, գոնե ասեիք՝ մենք դատապարտում ենք նման դեպքերը»,- ընդգծեց իր խոսքում Մարուքյանը:
Մուկուչյանը, սակայն, չհամաձայնեց, հակադարձելով.
«Դուք հիմա ներկայացնում եք փաստեր, որոնք եղել են բացահայտված, եկեք հանձնաժողովի գործառույթները նայենք, ժամկետների հետ կապված… Որևէ ստորագիր էջ, ինձնից լավ գիտեք, որ չկա, չէ որ հանձնաժողովը պետք է փաստեր ընդունի, անգամ այդ պայմաններում իրավապահ մարմիններին է որոշումն ուղարկվել: Ընտրական վեճի քննության կարճ ժամկետներով պայմանավորված, հրապարակային քննություն եղել է, կողմերին ծանուցում եղել է: Հանձնաժողովն ինքն է դրանք ուղարկել դատախազություն, չի անտեսել, չի դրել կողք»:
Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հարցրեց, թե ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովուրդը վստահություն ունի, թե չունի: Մուկուչյանն էլ թե՝ որևէ այլ երկրում նման հրապարակայնություն չկա, որ ընտրողների ցուցակ հրապարակեն, տվյալները տեղադրեն համացանցում, տեղամաս առ տեղամաս հրապարակեն արդյունքները ու դա տարածեն նաև համացանցով: Ու քանի որ Զեյնալյանն էլ իր հերթին անդրադարձավ «Զիբիլիքսի» հարցին, գործին խառնվեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Վերջինս հիշեցրեց Զեյնալյանին, որ որպես իրավաբան, նա քաջ գիտի, որ այդ հարցերին ոչ թե Մուկուչյանը, այլ Գլխավոր դատախազը պետք է պատասխանի:
Քննակրումների վերջում կողմերը համաձայնության եկան, ընտրությունների ու ընտրական գործընթացների մասով կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, ու այդ խնդիրները մանրակրկիտ կքննարկվեն:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...