19:39 02.09.2024
Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ:
Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»:
Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ:
«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։ Կա իրավունքը, և այդ իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը։ Հիմա շատերը կասեն՝ դա անիրատեսական է, ես չեմ ասում, որ հենց վաղը դա ի կատար է ածվելու, բայց ես անձամբ չեմ պատրաստվում հրաժարվել այն իրավունքից, որը նաև արձանագրվել է միջազգային դատական ատյանների կողմից։ Այսօր հնարավոր չլինի, վաղը, մյուս օրը, չեմ փակելու Արցախի թեման, մինչև որ կկարողանամ ինչ-որ ձևով հասնել այդ իրավունքի իրացմանը»,- ասել է Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:10 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ09:05 11.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
09:00 11.03.2025
Տաջիկստանի նախագահը մարտի 12-13-ը պետական այցով կմեկնի ՂրղզստանՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով կմեկնի Ղրղզստան։ Այցը կկայանա մարտի 12-13-ը, հաղորդում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կքննարկեն «տաջիկ-ղրղզական հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։ Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո կստորագրվի փաստաթղթերի փաթեթ։ Տաջիկ-Ղրղզստանի սահմանի երկարությունը ավելի քան 980 կմ է։ Երկու երկրների հարաբերությունները […] ...
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...