«Սովորել սովորելու կարողունակությունը». ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:24:12
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

«Սովորել սովորելու կարողունակությունը». ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

16:36 02.09.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին՝ ևս մեկ անգամ արժևորելով կրթության և գիտելիքի դերը.

«ՀՀ կառավարության կողմից այսօր կրթության բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ բովանդակային հարցերի: Այս տարի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է հանրակրթության պետական նոր չափորոշչով, շարունակվելու են իրականացվել ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների կառավարման նոր մոդելի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ սիրելի՛ աշակերտներ, լինեք կրթական գործընթացի ակտիվ մասնակիցներ և սովորեք ամենակարևոր կարողունակությունը, այն է՝ սովորել սովորելու կարողունակությունը: Կյանքի բոլոր փուլերում պետք է ինքնակրթվել՝ առնվազն աշխատաշուկայում մրցունակ լինելու, 21-րդ դարի հմտությունների փաթեթին տիրապետելու համար: Վստահ եմ, որ շատ գիտելիքներ ստանալու եք հենց այս դպրոցում, բայց նաև իմացեք, որ կրթության գործընթացը երբեք չի դադարում և շարունակվում է կյանքի բոլոր փուլերում»:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև այն արժեքները և դիրքորոշումները, որոնք ներառված են նոր չափորոշչի շրջանակում՝ հույս հայտնելով, որ որպես ակտիվ քաղաքացիներ՝ աշակերտները դրանք կգործադրեն իրենց առօրյա կյանքում, իսկ ուսուցիչները՝ ամենօրյա աշխատանքում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 119 ավագ դպրոցում բարձր մակարդակով ուսուցանվում են օտար լեզուներ, մասնավորապես՝ դպրոցը ֆրանսերենի և գերմաներենի ուսուցման առումով առաջանցիկ հաջողություններ ունի:

Նոր ուսումնական տարում Արթուր Մարտիրոսյանն աշակերտներին մաղթել է բարի երթ և բազում հաջողություններ. «Առաջնորդվեք այն գիտակցմամբ, որ կրթական երկար ճանապարհին պետք է անընդհատ կրթվել և ինքնակրթվել»:

Աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին.

«Մենք բարեկամական սերտ հարաբերություններ ունենք 119 դպրոցի հետ, և մեզ համար կարևոր է երկուստեք կապերի ամրապնդումը, որ կարող է արդյունավետ լինել մշակույթի և կրթության ոլորտների համագործակցության, ուսուցիչների վերապատրաստման, փոխայցելությունների և շրջանավարտների հետ կապերի պահպանման առումներով: Դուք նաև կամուրջ եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև»:

Այս ուսումնական տարում դպրոցն ունի 14 10-րդ դասարան, որտեղ սովորելու է շուրջ 273 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է 878 աշակերտ, սակայն ընդունելությունը դպրոցում շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

23:02 08.04.2025

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […] ...

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

22:43 08.04.2025

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:23 08.04.2025

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...

Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

22:14 08.04.2025

Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:09 08.04.2025

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...

SHANTNEWS

22:00 08.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP