19:55 30.08.2024
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:
Հանրակրթություն
2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252.760 աշակերտ։
2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409․996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34․780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը: Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։
2024 թվականի սեպտեմբերից շուրջ 1535 երեխաներ կհաճախեն շինարարությունն ավարտված 12 նոր մանկապարտեզներ:
2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն
Ավարտվել է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: 54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության արդյունքների նախնական ամփոփումն արդեն կատարված է, ըստ որի.
Արհեստագործական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 3862 դիմորդ․ նախորդ՝ 2023/2024 ուստարում ընդունվել էր 3106 ուսանող: Նախորդ տարվա համեմատ ուսանողների թիվն ավելացել է 756-ով: Առաջին փուլի արդյունքներով մրցույթից դուրս է մնացել 110 դիմորդ: Գերակա 21 մասնագիտություններով ընդունվել է 988 դիմորդ․ նախորդ ուսումնական տարվա ցուցանիշով նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 442:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 11196 դիմորդ․ 2023/2024 ուսումնական տարում ընդունվել էր 10417 ուսանող: Նախորդ տարվա համեմատ ուսանողների թիվն ավելացել է 779-ով: Առաջին փուլի մրցույթի արդյունքներով մրցույթից դուրս է մնացել 1580 դիմորդ: Գերակա 15 մասնագիտություններով ընդունվել է 717 դիմորդ․ նախորդ ուսումնական տարվա ցուցանիշով նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 445:
Բարձրագույն կրթություն
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով 2024 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 14.242 դիմորդ, ինչը 928-ով ավելի է 2023 թվականին (13.314) ցուցանիշից։ Նրանցից բուհեր է ընդունվել է 10.720-ը (75.3 %). նախորդ տարի ընդունվել էր 10.201-ը (76.6 %)։
Ընդունված 10 720 դիմորդների թվում ոչ պետական բուհեր է ընդունվել 316-ը՝ 112-ով ավելի, քան 2023 թվականին։
Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 2012 դիմորդ (1924-ը՝ հատկացված տեղերով, 88-ը՝ պահուստային), վճարովի հիմունքներով՝ 8708-ը (8668-ը՝ հատկացված տեղերով, 40-ը՝ պահուստային): Թափուր է մնացել 6174 տեղ։
2024 թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում ամենաշատ ընդունվածների թվով առաջատար պետական բուհը Երևանի պետական համալսարանն է. այստեղ ընդունվածների թիվը 2403 է։ Ամենաքիչ ընդունվածների թիվը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում է՝ 4 դիմորդ։
Առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական բուհերի՝ ընդունվածների թվով առաջատար մասնագիտությունը «Բուժական գործն» է (ԵՊԲՀ), որտեղ ընդունվածների թիվը 462 է, ոչ պետական բուհերի՝ ամենաշատ ընդունվածների թվով առաջատար մասնագիտություններն են «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» (Հայկական բժշկական ինստիտուտ). ընդունվածների թիվը երկուսում էլ 35 է։
Պետական բուհերում 31, իսկ ոչ պետական բուհերում 20 մասնագիտությունում ընդունվել է միայն մեկ դիմորդ։
ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն և 2023 թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշումներով սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով դիմորդների քանակը կազմել է 411, ընդունվել է 354-ը։ Տվյալ մասնագիտությունների ցանկում ամենապահանջվածը եղել է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությունը. դիմորդների քանակը հիմնական և լրացուցիչ փուլերում եղել է 102, ընդունվել է 95-ը։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...