Սպանությունը կատարել էր 25-ամյա երիտասարդը, դիակը հայտնաբերվել է ձորակում. Ոստիկանության տեսանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+28.09 oC

Սպանությունը կատարել էր 25-ամյա երիտասարդը, դիակը հայտնաբերվել է ձորակում. Ոստիկանության տեսանյութը

19:45 30.08.2024

Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց տեղեկություն, սակայն 36-ամյա Իշխան Սիմոնյանի փնտրտուքն արդյունք չտվեց: Օգոստոսի 2-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներն իրավապահներին բերեցին համոզման, որ այս դեպքում սպանության հատկանիշներով քրեական գործ նախաձեռնելը պարզապես օրենքի պահանջ չէր:

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում ստացանք հավաստի տեղեկություն, որ անհետ կորած Իշխան Սիմոնյանի ընկեր 25-ամյա երիտասարդը կապի մեջ է եղել նրա 31-ամյա կնոջ հետ: Ըստ օպերատիվ տեղեկության` հենց ընկերն էլ կազմակերպել է Իշխան Սիմոնյանի սպանությունը»,-պատմում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Հովակիմյանը:

Այս նախնական տեղեկությունը դեռ պետք էր հիմնավորել, կատարվածի պատկերն ամբողջացնել, ինչի նպատակով էլ օգնության եկան Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները: Օրեր տևած համատեղ միջոցառումների, նաև քրեադատավարական որոշակի գործողությունների արդյունքում ուրվագծվեց առանձնապես ծանր հանցագործության նախնական պատկերը:

«Օգոստոսի 26-ին վարույթ իրականացնող մարմնի և հետաքննության մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումները տալիս են իրենց արդյունքը: Նույն օրը, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվում են չորս անձինք: Իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ, որոնց արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնում է, որ սպանությունը կատարել է ինքը»,-ներկայացնում է ՀԿԳ քննիչ Հրաչյա Ավետիսյանը:

Ըստ նախնական տվյալների՝ կատարվել էր հետևյալը: Հուլիսի 26-ի երեկոյան 25-ամյա երիտասարդը` իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայով, Իշխան Սիմոնյանն ու իրենց հետ բնակվող մեկ այլ բնակիչ 36-ամյա տղամարդը, գարեջուր խմելու պատրվակով մեկնում են Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գեղադիր գյուղերի միջև գտնվող սար՝ ամայի մի տարածք: Այստեղ երբ Իշխան Սիմոնանը գտնվել է կիսաքնած վիճակում, 25-ամյա երիտասարդը խոշոր քարով երկու անգամ խփում է Սիմոնյանի գլխին ու դեմքին, ինչից նա տեղում մահանում է: Այնուհետև 36-ամյա տղամարդու հետ դիակը տեղափոխում և աղբավայրի մոտակայքում նետում են ձորակը: Նրանց հետագա գործողությունները միտված էին քննության ընթացքը շեղելուն: Դիակը նետելուց հետո 25-ամյա և 36-ամյա տղամարդիկ «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենան կանգնեցնում են և «Հոնդա» մակնիշի մեքենայով մեկնում այլ տարածք, այսպես ասած՝ ալիբի ստեղծելու նպատակով: Նաև սպանվածի հեռախոսը հաջորդ օրը տանում-թողնում են աշխատավայրում՝ տպավորություն ստեղծելու համար, իբր Իշխան Սիմոնյանն ինքն է այն թողել աշխատավայրում:

Դատարանի որոշմամբ 25 և 36 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով

18:23 14.09.2024

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:12 14.09.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Տանեգասիմա կղզու ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Կանոյ քաղաքից 165 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը 29 կմ խորության վրա է: ...

SHANTNEWS

18:00 14.09.2024

SHANTNEWS

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

17:54 14.09.2024

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գնահատել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ու Թուրինի «Յուվենտուսի» շանսերը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում։ «Մենք երկու տարի առաջ «Ինտերի» հետ խաղացել ենք եզրափակչում։ Խոսքը մի թիմի մասին է, որը գերիշխում է իտալական լիգայում ու խաղում է շատ լավ։ Նրանք բարձունքում են։ «Յուվենտուսը» պետք է փոխի իր […] ...

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

17:40 14.09.2024

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը տիեզերք է արձակվել «Каэм-100» հրթիռի միջոցով և հաջողությամբ դուրս բերվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Արբանյակի հիմնական առաքելությունը, ինչպես նշվում է զեկույցում, […] ...

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

17:28 14.09.2024

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։ «Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն […] ...

BACK_TO_TOP