21:31 30.08.2024
Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ:
Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով:
Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ շրջանում Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի՝ Կլիմային նվիրված համաշխարհային կոնֆերանսին:
Դե պարզ է, որ իրական պատճառը ընդդիմության շանսերն էլ ավելի նվազեցնելն էր: Այսինքն՝ ավելի քիչ ժամանակ կմնար ընդդիմությանը ընտրություններին նախապատրաստվելու համար:
Ասեմ, որ սա փորձված մարտավարություն է. Ադրբեջանում արդեն 3-րդ ընտրությունները արտահերթ են, հավանաբար նույն նպատակն են հետապնդում:
Ընտրարշավը եղել է շատ պասիվ ու անհետաքրքիր, ամենահետաքրքիրն ինչն էր՝ ընդհանրապես չեն եղել հանրահավաքներ, դա ընդհանրապես երևի նոն սենս է չէ՞, ընտրություններ՝ առանց հանրահավաքի: Հանրային հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ բավականին ցածր է և սպասվում է, որ մասնակցության ցուցանիշը ևս շատ ցածր կլինի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ կանխատեսումներ կան ընրտությունների արդյունքների վերաբերյալ: Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու նաև հայաթափված Արցախում. ինչպե՞ս են այնտեղ կազմակերպված ընտրությունները, ովքե՞ր են ընտրողները, եթե տեղի բնակչությունը լքել է տարածքը:
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...