Սամվել Ֆարմանյանի քույրը չի կալանավորվի. նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Սամվել Ֆարմանյանի քույրը չի կալանավորվի. նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

13:58 14.09.2018

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Նրա նկատմամբ նաև հետախուզում էր հայտարարվել։ Այսօր դատարանում Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը նշել է, որ Ֆարմանյանը շուտով կվերադառնա Հայաստան։

«Տվյալ քրեական գործով Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: Ես այս փաստաթուղթը դատարանին եմ ներկայացնում իսկությունը ստուգելու համար և ամենևին չեմ խնդրում այն կցել քաղհայցին, քանի որ քրեական գործը որևէ առնչություն չունի աշխատանքային վեճի հետ»,- դատավարության ընթացքում նշել է Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է նախկին պրոռեկտորի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի, որով նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն պրոռեկտորի պաշտոնից ազատելու համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամիսների համար վճարել միջին աշխատավարձ: Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանն այսօր դատարանում պահանջել է հաշվի առնել այն, որ նախկին պրոռեկտորը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար, ինչը, ըստ փաստաբանի, ապացուցում է գործատուի կողմից Ֆարմանյանի նկատմամբ անվստահության առկայությունը և անհնար է դարձնում նրան աշխատանքի վերականգնելը, հետևաբար, պատասխանող կողմը պահանջել է հայցը մերժել։

«Քրեական գործում որևէ մեկը իրավունք չունի խախտելու Անահիտ Ֆարմանյանի անմեղության կանխավարկածը: Հարցը սրանում չէ, բայց նրան առաջադրված մեղադրանքն այնքանով կապ ունի քաղաքացիական վեճի լուծման հարցում, որ փոխվել է խափանման միջոցը, ոչ թե մեղադրանքն է վերացել: Անվստահության խնդրի քննարկման հարց կա: Երբ անձի նկատմամբ այդպիսի գործողությունն  են կատարում, ինչքանո՞վ կարող է վստահություն լինել աշխատող-գործատու հարաբերություններում»,- ասել է Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանը:

Անահիտ Ֆարմանյանը կվերադառնա՞ Շիրակի պետական համալսարան, թե՞ ոչ: Այս մասին դատարանի վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP