Արարատ Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+28.09 oC

Արարատ Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

15:13 30.08.2024

Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը:

Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերին համահունչ տարբեր ոլորտներում գործընկերությունը խորացնելուն ուղղված քայլերին: Այս համատեքստում ընդգծվել է նախարարի այցի ընթացքում Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման կարևորությունը՝ միտված Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության առավել ակտիվացմանը։

Զրուցակիցները մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա, այդ թվում՝ տուրիզմ, սպորտ, և պատրաստակամություն են հայտնել առավելագույնս նպաստել այդ ուղղությամբ համագործակցության հետագա զարգացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև բարձրաստիճան այցերի աճող դինամիկան, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում։

Նախարար Միրզոյանը հավելել է.

«Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության հարցերում:»

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:12 14.09.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Տանեգասիմա կղզու ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Կանոյ քաղաքից 165 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը 29 կմ խորության վրա է: ...

SHANTNEWS

18:00 14.09.2024

SHANTNEWS

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

17:54 14.09.2024

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գնահատել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ու Թուրինի «Յուվենտուսի» շանսերը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում։ «Մենք երկու տարի առաջ «Ինտերի» հետ խաղացել ենք եզրափակչում։ Խոսքը մի թիմի մասին է, որը գերիշխում է իտալական լիգայում ու խաղում է շատ լավ։ Նրանք բարձունքում են։ «Յուվենտուսը» պետք է փոխի իր […] ...

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

17:40 14.09.2024

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը տիեզերք է արձակվել «Каэм-100» հրթիռի միջոցով և հաջողությամբ դուրս բերվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Արբանյակի հիմնական առաքելությունը, ինչպես նշվում է զեկույցում, […] ...

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

17:28 14.09.2024

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։ «Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն […] ...

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

17:16 14.09.2024

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա […] ...

BACK_TO_TOP