Երբ արթնացա, ինձ ծեծված էի զգում. Կարեն Խաչանովը՝ պարտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+28.09 oC

Երբ արթնացա, ինձ ծեծված էի զգում. Կարեն Խաչանովը՝ պարտության մասին

17:46 30.08.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշարի՝ US Open-ի առաջին փուլում բրիտանացի Դենիել Էվանսից (184-րդ ռակետ) կրած պարտությունը:

«Երբ արթնացա, ինձ ծեծված էի զգում: 5.5 ժամ խաղալուց հետո ամբողջ մարմինս դողում էր: Ես չեմ արդարանում, պարզապես հիասթափված եմ, որ չկարողացա այդքանից հետո հաղթել: Դաժան մի դատեք մարդուն: Քիչ ատելություն և շատ սեր»,- սոցցանցերում գրել է 28-ամյա մարզիկը:

5 ժամ 35 րոպե տևողությամբ մրցախաղում 34-ամյա Էվանսը հաղթել էր 6-7 (6-8), 7-6 (7-2), 7-6 (7-4), 4-6, 6-4 հաշվով։ Վերջին սեթում Կարեն Խաչանովը հաղթելիս էր եղել 4-0 հաշվով, իսկ մրցակցի մատուցման ժամանակ ունեցել էր 5 բրեյք-փոինթ,  սակայն չէր կարողացել զարգացնել հաջողությունը: Դա US Open-ի պատմության մեջ ամենաերկար հանդիպումն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:12 14.09.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Տանեգասիմա կղզու ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Կանոյ քաղաքից 165 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը 29 կմ խորության վրա է: ...

SHANTNEWS

18:00 14.09.2024

SHANTNEWS

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

17:54 14.09.2024

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գնահատել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ու Թուրինի «Յուվենտուսի» շանսերը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում։ «Մենք երկու տարի առաջ «Ինտերի» հետ խաղացել ենք եզրափակչում։ Խոսքը մի թիմի մասին է, որը գերիշխում է իտալական լիգայում ու խաղում է շատ լավ։ Նրանք բարձունքում են։ «Յուվենտուսը» պետք է փոխի իր […] ...

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

17:40 14.09.2024

Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը տիեզերք է արձակվել «Каэм-100» հրթիռի միջոցով և հաջողությամբ դուրս բերվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Արբանյակի հիմնական առաքելությունը, ինչպես նշվում է զեկույցում, […] ...

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

17:28 14.09.2024

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։ «Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն […] ...

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

17:16 14.09.2024

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա […] ...

BACK_TO_TOP