15:08 14.09.2018
Ոստիկանության պետը և ոստիկանությունը չեն կարող ուշ կատարել կառավարության ղեկավարի հանձնարարականները: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ընդգծեց` ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրմանը և այդ ուղղությամբ իրենց գործողություններին, Օսիպյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, ապա նշեց, որ գաղտնալսումը թույլատրված է միայն այն ծառայություններին, ովքեր օրենքով ունեն դրա իրավունքը:
«Աշխատանքն ընթացքի մեջ է, ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, այդ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը»,- նշեց նա:
Դիտարկմանը` ոստիկանությունը հաճո՞ւյք է ստանում քաղաքացիներին գետնին պառկեցնելուց, Օսիպյանը նշեց.
«Եթե ուշադիր լինեք, մշտապես այդ գործընթացը իրականացրել ենք, ամբողջ խնդիրը ոչ թե՝ ոստիկանությունը հաճույք է ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելու, պատին դեմ տալու կամ ստուգելու գործընթացից, մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործողություն է` պայմանավորված նրանով, որ ունենք տեղեկություններ, որ իրենք ունեն զենքեր: Դրանց օրինականությունը պարզելու համար ստուգում ենք: Զինված քաղաքացին ոստիկանության աշխատակցի համար մշտապես համարվում է վտանգ»,- ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ զենքը փոխանցվում է փորձաքրեագիտական ուսումնասիրության` ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության, կրկնակի ստուգման այս գործընթացն Օսիպյանն ավելորդ չի համարում: Վարչապետի հանձնարարականից հետո ոստիկանական գործողությունները պատկերող տեսանյութեր կան, որոնք, ըստ Օսիպյանի, տեղադրել են քաղաքացիները կամ լրագրողները:
«Շարասյունով երթևեկում են, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր քաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելով` խոչընդոտ են հանդիսանում երթևեկությանը: Մենք երբևէ, անկախ կարգավիճակից` օլիգարխ կամ պաշտոնյա լինելուց, դիմացի մեքենայի հետ կապված խնդիր չենք առաջացրել: Այստեղ խոսքը երկրորդ մեքենայի մասին է, որը, ինչպես գիտենք, թիկնազոր է լինում: Կարող ենք տարբերել` ուղղակի երթևեկո՞ւմ է, տե՞ղ են գնում, թե՞ թիկնազորի գործունեություն է իրականացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում հետախուզումը դադարեցնելու որոշմանը, հարցին` տեղյա՞կ է եղել, որ նա ՌԴ քաղաքացի է, ոստիկանության պետը պատասխանեց` տեղեկացված չի եղել այն մասին, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ոստիկանությունը համապատասխան կարգով ստացել է տեղեկություններ ՌԴ-ից:
ՌԴ այդ քայլին գնահատականներ հնչեցնելուց Օսիպյանը խուսափեց` նշելով, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է:
Ոստիկանության ղեկավարը արձագանքեց նաև քննադատություններին, թե ոստիկանությունը և ինքը շոուներով են զբաղված:
«Իմ գործունեության ընթացքում շոուներ չեմ արել, առաջնորդվել եմ բացառապես օրենքով, իսկ ովքեր են շոումեն, բոլորդ գիտեք: Ամեն կերպ փորձում են, ես հիմա կոնկրետ ոստիկանության մասով կասեմ, ցեխ շպրտել ոստիկանության վրա, ցույց տալ, թե ոստիկանությունը չի աշխատում, այս ամիսների ընթացքում եսիմինչերով է զբաղվել: Ասեմ, որ ոստիկանությունը երբևէ չի աշխատել այսպես, ինչպես հիմա»,- նշեց Օսիպյանը:
15:30 28.04.2025
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ ԲելինգհեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը» Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...
15:26 28.04.2025
Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։ ...
15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...