Իրանը կարող է ուրանի պաշար կուտակել չորս ատոմային ռումբ ստեղծելու համար․Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

Իրանը կարող է ուրանի պաշար կուտակել չորս ատոմային ռումբ ստեղծելու համար․Reuters

22:07 29.08.2024

Իրանը շարունակում է կուտակել ուրանի իր պաշարները, որոնք հետագա հարստացման դեպքում տեսականորեն կարող են բավարար լինել միջուկային զենք ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցին։

UF6-ի մինչև 20% հարստացված (ուրանի հեքսաֆտորիդ) պաշարները 62,6 կգ-ից հասել են 813,9 կգ-ի։ 60%-ով հարստացված UF6-ի պաշարները գնահատվում է, որ 22,6 կգ-ից հասել են 164,7 կգ-ի:

«ՄԱԳԱՏԷ-ի սահմանման համաձայն՝ մինչև 60 տոկոս հարստացված 42 կգ ուրանը տեսականորեն բավարար է հետագա հարստացմամբ միջուկային ռումբ ստեղծելու համար»,- գրում է գործակալությունը։

Ինչպես նշում է Reuters-ը, հղում անելով զեկույցին, տեսականորեն Իրանին անհրաժեշտ կլինի ևս 2 կգ ուրան՝ հարստացված մինչև 60 տոկոս, որպեսզի հետագա հարստացմամբ նյութը բավարար լինի չորս ատոմային ռումբի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

13:07 14.09.2024

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

12:57 14.09.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […] ...

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […] ...

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

12:27 14.09.2024

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։ ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:   ...

BACK_TO_TOP