Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

19:10 29.08.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ԿԳՄՍ նախարարության ինստիտուցիոնալ աջակցությունը հիմնադրամի՝ կրթական ոլորտում գործունեության կայացման և հաջող ընթացքի գործում:

Կողմերը քննարկել են ՀՀ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման, մասնավորապես՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև նոր մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց 30 կրեդիտի ապահովմամբ հանրակրթական համակարգ ներգրավելու ծրագրին, որը կարող է նպաստել մանկավարժական տեղերի համալրմանը:

Քննարկվել է նաև դպրոցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի հարցը՝ կարևորելով տնօրենների հետ քննարկումներ իրականացնելու և մասնակցային ձևաչափով դպրոցի գործունեության չափանիշների մշակման աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սերունդ» ծրագրի քառամյա գործունեությանը և արձանագրած արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվա շրջանակում, նախատեսվում է անցկացնել ուսուցչական խորհրդաժողով, որը կլինի փորձի փոխանակման հարթակ, որտեղ կարող է ներկայացվել նաև «Սերունդ» ծրագիրը:

Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

13:07 14.09.2024

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

12:57 14.09.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […] ...

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […] ...

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

12:27 14.09.2024

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։ ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:   ...

BACK_TO_TOP