ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՆԳ փոխնախարարը ներկայացրել է օրենսդրական նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՆԳ փոխնախարարը ներկայացրել է օրենսդրական նախագծեր

18:52 29.08.2024

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր:

Քննարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական նախագծեր, մասնավորապես` ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին», ««Մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

13:07 14.09.2024

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

12:57 14.09.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […] ...

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […] ...

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

12:27 14.09.2024

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։ ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:   ...

BACK_TO_TOP