Ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

Ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման նպատակով

16:46 29.08.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները՝ ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։ ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

12:57 14.09.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […] ...

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […] ...

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

12:27 14.09.2024

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։ ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:   ...

Երևանում «Opel»-ը բախվել է կայանված բեռնատարին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

12:09 14.09.2024

Երևանում «Opel»-ը բախվել է կայանված բեռնատարին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ […] ...

BACK_TO_TOP