Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ. Կառավարության որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ. Կառավարության որոշումը

15:38 29.08.2024

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում, հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է Մշակույթի զարգացման, պահպանման և հանրահռչակման ռազմավարությունը, իսկ Կառավարության ծրագրով նաև ամրագրված է՝ պետք է իրականացնենք մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք ենթադրում են աշխատանք նաև հենց մշակույթի ոլորտում:

«Կարևորելով զբոսաշրջության դերը մեր երկրի տնտեսական զարգացման գործում՝ մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար ստեղծվում և զարգացվում են ոլորտը սպասարկող նոր ենթակառուցվածքներ, որոնք էլ հանդիսանում են նոր ուղղությունների ձևավորման հիմք: Հայաստանը, հանդիսանալով մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից բավական մեծ պոտենցիալ ունեցող պետություն, շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող զբոսաշրջային տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ: Արգելոցների ստեղծումը նպատակ ունի ոչ միայն զբոսաշրջիկների համար հարմարավետ միջավայր ստեղծել, այլև հնարավորություն տալ իրականացնելու կրթական, գիտատեղեկատվական ու մշակութային գործունեություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային հուշարձանների տարածքում ներկայում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերն այդ վայրեր չեն այցելում՝ պարզապես դրանց մասին որևէ տեղեկություն չունենալու պատճառով:

Արգելոցների ստեղծման արդյունքում ստեղծվելու են նոր ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն և անցկացվելու է լուսավորություն, ինչը իր հերթին աշխուժացնելու է զբոսաշրջային հոսքերը հիշյալ համայնքներ։ Տարածքում կգործի նաև մշտական պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն նաև էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար:

Նախարարն ընդգծել է՝ արգելոցների ստեղծման արդյունքում շրջակա բնակավայրերի բնակիչները կստանան նաև տնտեսական գործունեության նոր միջավայրեր՝ իրացնելու իրենց արտադրանքը, մասնակցելու այդ արգելոցների շրջանակում զբոսաշրջային ուղիների կազմակերպմանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա նաև հավելյալ հանրահռչակման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում՝ մեծացնելով մեր հանրության իրազեկվածությունն այս վայրերի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է՝ արգելոցների ստեղծումը չի հանգեցնում Կառավարության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորության. դրանց հետագա պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

«Մասնավորապես, արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց այդ տոմսերի վաճառքից էլ իրականացվելու է դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը: Սա Կառավարության շարունակական քաղաքականությունն է: 2018 թվականից առ այսօր մենք ստեղծել ենք 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնի ամրոց», «Սմբատաբերդ», «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին», «Աղձք», «Արտաշատ մայրաքաղաք»»,- ներկայացրել Է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նմանօրինակ որոշման ընդունումը, նշել է՝ ՀՀ-ում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք մեր պատմական ժառանգության ու մեր ինքնության կարևորագույն մասն են: Վարչապետի դիտարկմամբ՝ մենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանելու և դրանք վերականգնելու խնդիր ունենք:

Պատմամշակութային արգելոցները կապահովեն հուշարձանների ամբողջ տա­րած­քի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիր­ման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։ Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

«Հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորություն պետք է ունենանք: Այդ հուշարձանները պետք է լրացուցիչ եկամուտներ բերեն, և մենք այդ նպատակով ստեղծենք ենթակառուցվածքներ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ հուշարձանների պահպանության պատշաճ իրականացման նպատակով որոշակի կանոններ են սահմանում, և արգելոցի կարգավիճակն տնտեսական գործունեության առումով արգելք չի հանդիսանում.

« Լրացուցիչ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ենք մեկնարկել նախորդ տարեվերջին, որը մոդուլային կենտրոնների տեղադրումն է հուշարձան-արգելոցների շրջակայքում, որոնք իրենցից ներկայացնում են տոմսի վաճառքի, փոքրիկ սրճարանի, հուշանվերների խանութի և այլնի ավելի արդիական միջավայր: Այս պահին «Բջնի ամրոցի», «Զորաց քարերի» և «Լոռու բերդի» հուշարձանների շրջակայքում իրականացվում են այդ աշխատանքները: Նախատեսվում է մոդուլային կենտրոնի տեղադրում Արտաշատ մայրաքաղաքի շրջակայքում»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրմանն ու այլ բարեփոխումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

12:57 14.09.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […] ...

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […] ...

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

12:27 14.09.2024

Միջուկային հակամարտությունն այսօր ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։ ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:   ...

Երևանում «Opel»-ը բախվել է կայանված բեռնատարին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

12:09 14.09.2024

Երևանում «Opel»-ը բախվել է կայանված բեռնատարին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ […] ...

BACK_TO_TOP