14:19 14.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները կանգ են առել: Բոլոր շինկազմակերպությունների համար պատճառները նույնն են: Դրանք նախագծային անհամապատասխանություններն են: Ստորգետնյա ենթակառուցվածքները փաստաթղթերով այլ խորությունների վրա են, իսկ իրականում, ինչը փորելուց հետո է պարզվում՝ մեկ այլ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Կազմակերպությունները սպասում են նախագծային փոփոխությունների: Աշխատանքային գրաֆիկից արդեն հետ են ընկել: Լավագույն դեպքում, եթե աշխատանքներ տարվում են, ապա միայն կամուրջների վրա:
Օրեր առաջ, Գյումրիչայ գետակի հունը մաքրելու ժամանակ տեխնիկան աշխատել է Գերցենի փողոցի 9-րդ նրբանցքի առաջին տան հիմքերին շատ մոտ և հողաշերտն ամբողջությամբ մաքրել-տարել է՝ բաց վիճակում թողնելով տան հիմքերը: Բնակիչ Սուսան Բուդուլյանը շինարարից պահանջել է հողը նորից հետ լցնել, շինարարը դա կատարել է, տան հիմքերը հողապատել է, բայց բնակիչը դարձյալ բողոքում է, ասում է, որ տունը գետակի վարարումների դեպքում վնասներից ապահովագրված չէ: «Ա.Ա.Բ. պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչ, շինարարության պատասխանատու Վահե Մարգարյանը վստահեցնում է, որ ջուրը չի վնասի տունը, քանի որ գետակի հունը 4․5 մետրով իջեցվել է:
Նախագծով՝ շինարարը հենց այս լայնությամբ է պահպանելու գետակի հունը, իսկ այն, որ տունը կառուցվել է գետաբերանին, սա արդեն քաղաքաշինական նորմերի խախտում է: Եվ առափնյա այս տունը միակը չէ: Ավելին, դրանք համարվել են օրինական կառույցներ, թույլատրվել է սեփականաշնորհում: Խնդիրը միայն սա չէ: Գերցեն փողոցի ու հարակից նրբանցքների բոլոր տների կոյուղաջրերը լցվում են Գյումրիչայ գետակը: Կամրջի հիմնանորոգումից հետո էլ այն կշարունակի ծառայել որպես բաց կոյուղատար ու աղբատար: Ըստ փողոցաշինական նախագծի՝ պետք է մաքրվեր միայն կամրջի տակի հատվածը, բայց սա էլ խնդրի ամբողջական լուծում չէ: Սրանով դարձյալ լիարժեք ջրահեռացում չի ապահովվի, քանի որ բնակիչները շարունակում են նորից աղբը նետել գետը, թեև իրենք են խոստովանում, որ 30 տարվա մեջ գետակի հունը երբևէ այսպես չէր մաքրվել:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...