Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն. կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն. կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա

18:39 28.08.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր: Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում Իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալասարանի ռեկտորի Հովհաննես Հովհաննիսյանին և Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակը՝ Իրավաբանական լաբորատորիան, և ընդգծել, որ այն հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան, Լաբորատորիան կրթական հարթակ կհանդիսանա սեմինարների, կոնֆերանսների և մասնագիտական քննարկումների կազմակերպման համար:

Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորել է համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար:

«Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»,- նշել է Արմենուհի Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

21:55 31.01.2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

21:44 31.01.2025

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

21:34 31.01.2025

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

21:24 31.01.2025

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

21:16 31.01.2025

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։ Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա: Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, […] ...

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

21:09 31.01.2025

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրների խոսքերը, որոնք հաստատել են, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ […] ...

BACK_TO_TOP