15:08 03.04.2018
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի սննդի անվտանգության պետական գործակալությունը իրականացրել է վերահսկողություն և շուրջ 130 անուն թուրքական ապրանքներում հայտնաբերել է առողջության համար վտանգավոր նյութեր: Դրանք վերաբերում են բուսական յուղերին, թեյերին, ոչ ալկոհոլային արտադրանքներին, ինչպես նաև սննդային հավելումներին, որոնց մասին մակնշման մեջ նշված չէ: Այս թեմային է անդրադարձել պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները՝ դժվար է դրան հավատալ, բայց ադրբեջանական զանգվածային միջոցները նաև տարածել էին հաղորդագրություն, որում կոչ էին անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ թուրքական արտադրանքներից: Սա նաև մեզ համար պետք է կարևոր մեսիջ լինի, որ մենք ևս անդրադառնանք այս խնդիրներին, մասնավորապես՝ թուրքական ծագում ունեցող սննդամթերքի և գյուղմթերքի անվտանգությանը»,- ասել է Դավիթ Պիպոյանը:
Ըստ փորձագետի՝ թուրքական ապրանքները, որ հաճախ Եվրոպական միության երկրներում սահմանային հսկողության արդյունքում ճանաչվում են անվտանգության նորմերին չհամապատասխանող, մենք ներկրում և սպառում ենք:
«Կարծես չունենք թուրքաֆոբիա և չենք վախենում թուրքական մթերքներից: Վերջին տարիներին ու նաև այս տարի նայում եմ շուկայի միտումները, և թուրքական ծագման շատ արտադրանքներ, այդ թվում նաև բուսական, որ տարբեր երկրներում ճանաչվել են վտանգավոր և ոչ պիտանի օգտագործման համար, մեր երկրում սպառվում են, մասնավորապես թուրքական կիտրոններն ու չրերը»,- նշեց Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքերով՝ այս խնդրին պետք է ուշադրություն դարձնեն պատկան մարմինները:
17:48 12.04.2025
Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...
17:38 12.04.2025
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզԲրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...
17:23 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումըԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...
17:13 12.04.2025
Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավինՄարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի […] ...