Թրամփի աշխատակազմի մասին գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել ԱՄՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Թրամփի աշխատակազմի մասին գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել ԱՄՆ-ում

15:51 14.09.2018

Ամերիկյան լրագրության վետերան, The Washington Post -ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը թողարկվել է սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ- ում, ռեկորդային վաճառք է գրանցել, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Simon & Schuster հրատարակչության փոխանցմամբ՝ միայն առաջին օրերի ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ. սա աննախադեպ ցուցանիշ է 94  տարի առաջ հիմնադրված հրատարակչության համար:

«Հաշվի առնելով նախնական պատվերների ահռելի թվաքանակը և հանրության աներևակայելի հետաքրքրությունը՝ կարելի է հասկանալ, որ հասարակության մեջ մեծ պահանջարկ կա Վուդվորդի մատնանշած «պատմության մեջ գլխավոր պահի» նկատմամբ»,- հայտարարել է հրատարակչության տնօրեն Ջոնաթան Կարպը:

Իրացված խմբաքանակի մեջ եղել են նաև աուդիոգրքեր, թվային կրկնօրինակներ համակարգչով ընթերցելու համար: Տպագրատանն արդեն պատվիրել են գրքերի 6-րդ խմբաքանակը՝ 1․15 միլիոն օրինակով:

Բոբ Վուդվորդը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ The Washington Post-ի թղթակից Կարլ Բերնստինոմի հետ շրջանառության մեջ էր դրել «Ուոթերգեյթս»-ի սկանդալը, որի արդյունքում 1974թ-ին իմփիչմենթի ճնշման տակ հրաժարական էր տվել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Դրանից հետո Բոբ Վուդվորդը գրել է ամերիկյան կառավարության աշխատանքի մասին 2 տասնյակից ավելի գրքեր, նաև Դոնալդ Թրամփին նախորդների՝ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի մասին:

Վուդվորդի նոր աշխատանքը հիմնված է Սպիտակ տան  բազմաթիվ ներկա և նախկին աշխատակիցների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնք պատմել են «ոչ այնքան հաճելի» բարքերի մասին, որոնք առկա են Թրամփի աշխատակազմում:

Սպիտակ տանն այն անվանել են «գիրք՝ հորինված կեղծ պատմությունների մասին», որտեղ շարադրված են Սպիտակ տան նախկին աշխատակիցների դժգոհությունները, ովքեր ցանկացել են Թրամփին ներկայացնել վատ լույսի ներքո:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

BACK_TO_TOP