Շուրջ 410մլն դրամի հափշտակություն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին և վեց աշխատակցի մեղադրանքներ են ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Շուրջ 410մլն դրամի հափշտակություն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին և վեց աշխատակցի մեղադրանքներ են ներկայացվել

17:40 26.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, խախտելով ընկերության կանոնադրության պահանջները, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, 2014-2019թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ընկերության ֆինանսական միջոցներից ինքը և հիշյալ աշխատակիցները ստացել են գործուղման հրամաններում նախատեսված օրերի քանակով գործուղման ծախսերի համար հաշվարկված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով, սակայն ընկերության հաշվապահություն են ներկայացրել հրամաններով նշված ամբողջ ժամանակահատվածի գործուղման մեկնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատել է ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը: Արդյունքում՝ վերջինս, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցներից փոխանցված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամը:

Նույն ժամանակահատվածում նա նաև համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդներին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման, սակայն համապատասխան փաստաթղթերում ստորագրել ու ստացել են վառելանյութը, ինչի հետևանքով, հիշյալ վարորդների օժանդակությամբ, ՓԲԸ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 640 լիտր բենզին:

Բացի այդ, 2017թ․ մայիսին, ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի թույլտվությամբ, նույն տարվա հունիսին Թբիլիսի քաղաք գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով, ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին, վերջինիս կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, ընկերության միջոցներից 200.000 ՀՀ դրամ է հատկացվել է։ Սակայն քննությամբ հիմնավորվել է, որ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել, իսկ ձեռք բերված նվերները հափշտակվել են ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի օժանդակությամբ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, ի պաշտոնե ղեկավարելով նույն ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը, տեղեկացված լինելով նույն ընկերության գլխավոր մասնագետի և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության՝ անլար կապի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու մասին, մտադրվել և ընկերության ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի պետի, գլխավոր տնտեսագետի և նշված ՍՊ ընկերության տնօրենի օժանդակությամբ, կատարել է հերթական հափշտակությունը:

Մասնավորապես՝ սերվերների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով, իսկ իրականում ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաժնի պետի կողմից կազմվել և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի կողմից ստորագրվել է նշված ՍՊԸ-ի հետ պայմանագրի նախագիծ։ Ապա, խախտելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելու օրենսդրական պահանջները, առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, 2014թ․ սեպտեմբերին ՓԲԸ-ի անունից նշված ՍՊ ընկերության հետ կնքվել է գնման պայմանագիր, ինչպես նաև՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրեր։ Մինչդեռ պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել, քանի որ պայմանագրի տեխնիկական բնութագրի հավելվածով նախատեսված աշխատանքները հանդիսացել են ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայության հիմնական գործառույթները։ Եվ նախատեսված աշխատանքների փաստացի չկատարվելու պայմաններում, 2014թ․ սեպտեմբերից մինչ 2019թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերությունից ՍՊ ընկերությանը փաստացի վճարվել է ընդհանուր 168.480.000 ՀՀ դրամ, որը, ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, համակարգչային ցանցի ադիմինիստրատոր, նշված ՍՊ ընկերության տնօրենի և բաժնի պետի օժանդակությամբ, հափշտակել է:

Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգևավճարներ, հավելավճարներ և այլն) տրամադրելու լիազորություն, 2014թ․ հունվարից մինչև 2024թ․ հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP