Այսօր Սևանա լճի օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+29.09 oC

Այսօր Սևանա լճի օրն է

12:30 25.08.2024

Սևանա լճի օրը հաստատվել է 1999 թ․ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։

Կեղտաջրերի հոսքը դեպի լիճ, այդ թվում՝ կոմունալ կենցաղային, գյուղատնտեսական և ռեկրեացիոն գոտիների կեղտաջրերի արտահոսքերը, ձկնագողությունը, օրգանական նյութերի առկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխությունները նպաստել են լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը:

Այսօր Սևանն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, միահամուռ ուժերով հնարավոր կլինի փրկել Սևանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության հեռանկարները

12:15 13.09.2024

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստան-Լատվիա բարեկամական կապերի զարգացումը: […] ...

Իսահակ Դուլգարյանի երկրորդ հաղթանակը UFC-ում

12:10 13.09.2024

Իսահակ Դուլգարյանի երկրորդ հաղթանակը UFC-ում

ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Իսահակ Դուլգարյանը երկրորդ հաղթանակն է տարել UFC-ում: 28-ամյա մարտիկը UFC Vegas 97-ում մենամարտել է Բրենդոն Մարոտայի հետ և վաղաժամ հաղթանակի հասել: 27-ամյա ամերիկացին երկրորդ ռաունդում հանձնվել է: Ընդհանուր առմամբ, սա Դուլգարյանի 7-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև մեկ պարտություն ունի: Մարոտան 8 հաղթանակ և երեք պարտություն ունի: ...

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է

12:05 13.09.2024

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելիք ACE Armenia ծրագիրը կմիավորի հեղինակավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրներից: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և ԱՄՆ Կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով՝ որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական […] ...

SHANTNEWS

12:00 13.09.2024

SHANTNEWS

Հայաստան-Մեքսիկա՝ 4-0. հայ շախմատիստուհիների երկրորդ վստահ հաղթանակը համաշխարհային օլիմպիադայում

11:52 13.09.2024

Հայաստան-Մեքսիկա՝ 4-0. հայ շախմատիստուհիների երկրորդ վստահ հաղթանակը համաշխարհային օլիմպիադայում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում երկրորդ հաղթանակն է տարել: Հայ շախմատիստուհիները երկրորդ տուրում 4-0 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես են եկել սպիտակ խաղաքարերով, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը՝ սևերով։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիադ և Տոբագոյիթիմին: Երկու տուրից […] ...

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

11:47 13.09.2024

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Մասնավորապես՝ – պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և […] ...

BACK_TO_TOP