Չարլզ III-ի շրջապատը մտավախություն ունի, որ նրա գրաֆիկը կվնասի բուժմանը. Daily Beast – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+24.09 oC

Չարլզ III-ի շրջապատը մտավախություն ունի, որ նրա գրաֆիկը կվնասի բուժմանը. Daily Beast

17:53 24.08.2024

Բուքինգհեմյան պալատի որոշ աշխատակիցներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կինը՝ թագուհի Կամիլան, վախենում են, որ միապետի զբաղված գրաֆիկը կարող է վնասել նրա քաղցկեղի բուժմանը, գրում է Daily Beast-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Բուքինգհեմյան պալատը փետրվարի 5-ին հայտարարեց, որ Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել՝ չնշելով, թե որ օրգանն է տուժել։ Թագավորը սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։ Ապրիլի վերջին միապետը, առողջական վիճակի բարելավման պայմաններում, քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ վերադարձավ պետական ​​պարտականությունների կատարմանը:

«Բուքինգհեմյան պալատի որոշ աղբյուրներ և թագավորի կինը անհանգստացած են Չարլզ III թագավորի զբաղված գրաֆիկով` վախենալով, որ նրա պնդումը` հավատարիմ մնալու միջոցառումների զբաղված ծրագրին, որը ներառում է արտասահմանյան շրջագայությունը դեպի Ավստրալիա, վնասում է լիարժեք ապաքինում իրականացնելու քաղցկեղի դեմ պայքարում»,-գրում է թերթը։

Միապետի ընկերներից մեկն ասել է, որ թագուհի Կամիլան վախենում է, որ նա չափազանց շատ է աշխատում, և նա ցանկանում է, որ միապետն ավելի հանգիստ գրաֆիկ ունենա: Հրատարակության մեկ այլ զրուցակից ասել է, որ մեկ տարի առաջվա համեմատ թագավորն այժմ «շատ նիհար է և շատ ծեր»:

«Կամիլան նրան ասում է, որ դադար վերցնի, բայց նա աշխատասեր է և չի լսում»,-ասել է աղբյուրը:
Օգոստոսի սկզբին Sky News-ը հաղորդել էր, որ Չարլզ III-ը խնդրել է իրեն ամենօրյա տեղեկատվություն տրամադրել անգլիական Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակումից հետո երկրում անկարգությունների հետ կապված իրավիճակի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

22:44 12.09.2024

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: ...

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

22:02 12.09.2024

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […] ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

BACK_TO_TOP