Ճապոնիայում բրնձի պաշարները նվազել են մինչև 25 տարվա նվազագույնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+24.09 oC

Ճապոնիայում բրնձի պաշարները նվազել են մինչև 25 տարվա նվազագույնը

17:31 24.08.2024

Ճապոնիայի հիմնական մթերքներից մեկի՝ բրնձի պաշարներն ընկել են ամենացածր մակարդակին 1999 թվականից ի վեր, երբ իշխանությունները սկսեցին նման վիճակագրություն վարել: Այս տվյալները ներկայացնում է գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունը։

Հունիսի վերջի և հուլիսի սկզբի տվյալներով՝ մասնավոր հատվածի պաշարների մակարդակը կազմել է 1,56 մլն տոննա, ինչը 410 հազար տոննայով կամ 20%-ով պակաս է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Սա վերջին 25 տարվա նվազագույնն է։

Միաժամանակ, բրնձի պահանջարկն այս տարվա առաջին կիսամյակում աճել է մինչև 7,02 մլն տոննա, ինչը 110 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից։
Շուկայական այս իրավիճակը պայմանավորված է 2023 թվականին Նիիգատայում, Ակիտայում և այլ շրջաններում վատ բերքով, որոնց բաժին է ընկնում Ճապոնիայի բրնձի հիմնական արտադրությունը: Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է մայիսին վատ եղանակով և ամառվա շոգով: Բարձր ջերմաստիճանը ազդում է բրնձի որակի վրա․ մանրացման ընթացքում հատիկները պղտորվում և փխրուն են դառնում։

Այլ գործոններ, որոնք ազդել են առաջարկի և պահանջարկի միջև փոխհարաբերությունների վրա, ինչպես նշում է NHK հեռուստաալիքը, եղել են սննդի հաստատություններ հաճախելիության վերականգնումը մինչև կորոնավիրուսային համաճարակի մակարդակին և Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճը:

Այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին երկրի իշխանությունները ժամանակավոր նախազգուշացում արեցին Նանկայի վրա հզոր երկրաշարժի հավանականության աճի մասին, բրնձի սպառողների պահանջարկը կրկնապատկվեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

22:44 12.09.2024

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: ...

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

22:02 12.09.2024

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […] ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

BACK_TO_TOP