Աշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+24.09 oC

Աշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

18:32 23.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
– սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը սննդի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը,
– պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել,
– սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

22:44 12.09.2024

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: ...

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

22:02 12.09.2024

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […] ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

BACK_TO_TOP