Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 22-23-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 22-23-ը

12:30 23.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 31-ական, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 7-ական, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, վարժական հավաքներից խուսափելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, շորթման, դրամանենգության, սառը զենք կրելու, ինքնիրավչության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու ու ազատությունը սահմանափակելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու և այլ հանցագործության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

BACK_TO_TOP