Ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը. նրա հետ բանակցում են. «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը. նրա հետ բանակցում են. «Փաստ»

10:31 14.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ Սիմիդյանը:

Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալ, որ, մի քանի բացառություններով, գործ ունենք ՔՊ–ական կազմի հետ, ճիշտ այնպես, ինչպես նախկինում, երբ գործ ունեինք ՀՀԿ–ական գործկոմի հետ: Ավելին, մեր ունեցած տվյալներով, այս ցանկը համալրելու է նաև Հայկ Մարությանը:

Մեր հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ֆեդերացիայում արմատական փոփոխություններ են սպասվում: Մասնավորաբար, ֆեդերացիայի գործադիր տնօրեն կդառնա Արմեն Մելիքբեկյանը:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա հրաժարական է ներկայացնելու:

Ըստ մեր աղբյուրների, նա այնքան «ճամպրուկային տրամադրության» մեջ է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ նույնիսկ մարզումներին չի մասնակցել: Այս պահին բանակցություններ են վարվում Յուրի Ջորկաեֆի հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP