Goal.com-ը կազմել է ֆուտբոլի պատմության 15 ամենաանհաջող տրանսֆերների ցուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+24.09 oC

Goal.com-ը կազմել է ֆուտբոլի պատմության 15 ամենաանհաջող տրանսֆերների ցուցակը

12:23 23.08.2024

Հեղինակավոր Goal.com-ը կազմել է ֆուտբոլի պատմության 15 ամենաանհաջող տրանսֆերների ցուցակը։ Առաջին տեղում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունն է Դորտմունդի «Բորուսիայից» կատալոնական «Բարսելոնա» 2017 թվականին։ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 40 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ նա խաղում է ֆրանսիական ՊՍԺ-ում։

Երկրորդը բելգիացի հարձակվող Էդեն Ազարինն է: 2019-ին Լոնդոնի «Չելսիից» նա տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»։

Երրորդ տեղում բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերն է անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա»։

Ըստ աղբյուրի՝ ամենաշատ ձախողված տրանսֆերներն ունենցել են «Բարսելոնան» (4), «Մանչեսթեր Յունայթեդը» (3) ու «Չելսին» (3)։

Ֆուտբոլի պատմության ամենաանհաջող տրանսֆերները՝ ըստ Goal.com-ի.

1. Ուսման Դեմբելե – Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», 2017թ․, 135 միլիոն եվրո

2. Էդեն Ազար – «Չելսիից»՝ «Ռեալ», 2019թ․, 120.8 միլիոն եվրո

3. Ֆելիպե Կոուտինյո – «Լիվերպուլից»՝ «Բարսելոնա», 2018թ․, 135 միլիոն եվրո

4. Պոլ Պոգբա – «Յուվենտուսից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ․, 105 միլիոն եվրո

5. Ռոմելու Լուկակու – «Ինտերից»՝ «Չելսի», 2021թ․, 113 միլիոն եվրո

6. Ժոաու Ֆելիքս – «Բենֆիկայից»՝ «Աթլետիկո», 2019թ․, 127 միլիոն եվրո

7. Նիկոլյա Պեպե – «Լիլից»՝ «Արսենալ», 2019թ․, 80 միլիոն եվրո

8. Հարի Մագուայեր – «Լեսթերից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2019թ․, 87 միլիոն եվրո

9. Անտուան Գրիզման – «Աթլետիկոյից»՝ «Բարսելոնա», 2019թ․, 120 միլիոն եվրո

10. Ալվարո Մորատա – «Ռեալից»՝ «Չելսի», 2017թ․, 66 միլիոն եվրո

11. Ռոմելու Լուկակու – «Էվերթոնից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2017թ․, 84.7 միլիոն եվրո

12. Կեպա Արիսաբալագա – «Աթլետիկից»՝ «Չելսի», 2018թ․, 80 միլիոն եվրո

13. Նեյմար – «Բարսելոնայից»՝ ՊՍԺ, 2017թ․, 222 միլիոն եվրո

14. Զլատան Իբրահիմովիչ – «Ինտերից»՝ «Բարսելոնա», 2009թ․, 69.5 միլիոն եվրո

15. Խամես Ռոդրիգես – «Մոնակոյից»՝ «Ռեալ», 2014թ․, 75 միլիոն եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

22:44 12.09.2024

Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: ...

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

22:02 12.09.2024

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […] ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

BACK_TO_TOP