Հնդկաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+27.09 oC

Հնդկաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ

21:55 22.08.2024

Հնդկաստանի արևելյան Տրիպուրա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The Hindu թերթը։

Տարածաշրջանում վերջին օրերի տեղումները բազմաթիվ ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։ Բացի 12 զոհվածներից, եւս երկու մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռները։

Նահանգի կառավարությունը ստեղծել է 450 օգնության ճամբար: Հեղեղված տարածքների բնակիչները տարհանվում են։ Ավելի քան 65 հազար մարդ արդեն հայտնվել է ժամանակավոր կացարաններում։

Տեղական իշխանությունները հայտնել են նաև բերքի զգալի վնասների մասին։

Օդերեւութաբանները օգոստոսի 23-ին տեղումների շարունակություն են կանխատեսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

22:10 12.09.2024

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: ...

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

22:09 12.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է

«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00: ...

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

22:02 12.09.2024

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […] ...

SHANTNEWS

22:00 12.09.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

21:49 12.09.2024

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […] ...

Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

21:42 12.09.2024

Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […] ...

BACK_TO_TOP