Գնել Սանոսյանը մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+27.09 oC

Գնել Սանոսյանը մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

19:46 22.08.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում դպրոցների, մանկապարտեզների շենքերի շինարարության ընթացքի և գույքով ապահովելու հարցերին։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև վերանորոգման ենթակա դպրոցներին։

Արման Ադիլխանյանն իր հերթին անդրադարձ է կատարել դպրոցաշինության, այդ գործընթացում ի հայտ եկած խնդիրներին, շինարարության որակի, վերահսկողության հետ կապված հարցերին։

Հիմնական խնդիրները կապված են եղել «Վեոլիա ջուր» և ՀԷՑ ընկերությունների միացումների հետ կապված։

Խորհրդակցության երկրորդ մասում քննարկվել են ընդհանուր օգտագործմանն հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության և անվտանգության հարցերը։

ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մի շարք խնդրահարույց հատվածների վերաբերյալ ներկայացրել է լուծման տարբերակներ, որոնք առաջիկա օրերին արդեն կկիրառվեն։

Նախարար Սանոսյանը հանձնարարել է ՆԳՆ, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, տեսչական մարմնի և մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից գույքագրված առանձին դեպքերի հիման վրա նույնպես առաջարկել լուծումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեպտեմբերի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:30 12.09.2024

Սեպտեմբերի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 2ա, 2բ, 3ա, 4ա շենքեր, Անդրանիկի փ. 110, 112, 130, 132, 134, 136 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Պաշտպանության նախարարության շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կոմիտասի […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

21:22 12.09.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ […] ...

Ջոն Բոն Ջովին մի կնոջ օգնել է հետ կանգնել ինքնասպանության փորձից

21:16 12.09.2024

Ջոն Բոն Ջովին մի կնոջ օգնել է հետ կանգնել ինքնասպանության փորձից

Ամերիկացի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից իրեն ցած նետել ցանկացող մի կնոջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հայտնի ռոքերը Նեշվիլում տեսահոլովակ նկարահանելիս նկատել է մի կնոջ, ով պատրաստ է եղել ցատ նետվել կամրջից, մոտեցել է նրան ու սկսել խոսել։ Գործընկերոջ հետ նրան հաջողվել է հանգստացնել կնոջը և օգնել հետ բարձրանալ արգելապատնեշի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ֆիլադելֆիայի միջանցքի թունելների մեծ մասի ոչնչացման մասին

21:09 12.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ֆիլադելֆիայի միջանցքի թունելների մեծ մասի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայի հատվածում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցքի տարածքում արմատականների կողմից փորված ստորգետնյա անցումների և թունելների 80%-ի ոչնչացման մասին։ «Զորքերը ոչնչացրել են Ֆիլադելֆիայի միջանցքին մոտ և տակ գտնվող ստորգետնյա թունելների 80%-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Հրդեհ Նուռնուս գյուղում

21:05 12.09.2024

Հրդեհ Նուռնուս գյուղում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են […] ...

Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քվեարկության հարցումներում առաջատար է

20:59 12.09.2024

Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քվեարկության հարցումներում առաջատար է

Աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը առաջատար է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քվեարկության վերաբերյալ հարցումներում։ Հարցումներն անցկացրել է Ifop-ը՝ «Figaro Magazine»-ի և «Sud Radio»-ի համար։ «Հարցվածների 34-35%-ը առաջին փուլում պատրաստ է քվեարկել Լե Պենի օգտին։ Նա շատ առաջ է ձախերից, և նրա հիմնական մրցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին […] ...

BACK_TO_TOP