Նախկին «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը, չորս անձի մասով, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Նախկին «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը, չորս անձի մասով, ավարտվել է

15:50 22.08.2024

Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին՝ ընդհանուր 5 անձի, հրամանագրել է մշակութային կենտրոնի փոխտնօրենների, գեղարվեստական մասի մենակատարների հաստիքներին։

Սակայն, քաջատեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու մասին, հաշվարկվել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի և այլ հավելումների չափով գումարային փոխանցումներ են կատարվել նրանց բանկային հաշիվներին։ Այդ կերպ, վերջիններիս օժանդակությամբ, ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է իրեն վստահված՝ Երևան համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.428.900 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նշված հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 1-ին մասով:

Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Մյուս երկու անձանց նկատմամբ, որոնք բացակայում են հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

11:37 27.11.2024

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

BACK_TO_TOP