Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+27.09 oC

Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

14:57 22.08.2024

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ««Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի»» նախագծով սահմանվել են՝ 1) Հանրային խորհրդի շրջանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախ և առաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն, 2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, զ. հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:

Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից հայցել դեպքերի և իրադարձությունների տեղեկություններ, իրավասու մարմնի համաձայնությամբ կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում հայցել դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ: 3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ (որը ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով կարող է երկարաձգվել), իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից, 4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով, 5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է Կառավարություն: Որոշմամբ հստակեցվել են նաև Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության ժամկետները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է երաշխավորել Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի տեսքով փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողովի կազմավորումը և գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ և անցյալում տեղի ունեցած իրադարձություններին և միջոցներ ձեռնարկել անձանց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Թեմայի շրջանակում վարչապետը հավելել է. «Այո՛, սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն: Բայց ես գիտեմ, որ նաև կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է: Եվ այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի: Այս ընթացքում մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, և ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել, թե որ մարմնում ինչպես ձևավորվի, ինչպես աշխատի, որտեղ լինի: Այդ հետաձգումը եղել է բացառապես սրա հետ կապված, որպեսզի նաև նրա աշխատանքի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չառաջանան, սահմանադրականության հետ կապված խնդիրներ չառաջանան և այլն: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այն փաստերը, որոնք ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, այդ փաստերն իրենց տեղում են: Այսինքն՝ այդ փաստերը 3 տարի առաջ էլ էին այն նույն տեղում, ինչ հիմա են: Այդ փաստերը ոչ մեկ չի վերցրել և «ա» կետից «բ» կետ չի տեղափոխել: Որոշում կայացնելը դեռ հարցի մի մասն է, պետք է նաև արդյունավետ իրագործվի: Հույս ունեմ, որ դրա արդյունավետ իրագործումը նույնպես տեղի կունենա: Քանի որ խոսքը օրենքի նախագծի մասին է, խորհրդարանական հարթակում, համոզված եմ, որ շատ ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, և նաև մեր հանրությունը դրա մասին առավել մանրամասն տեղեկություններ կստանա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

20:52 12.09.2024

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

Հինգշաբթի օրը Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ, այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Երկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է մինչև G3 մակարդակի,ինչը դասվում է ուժեղ փոթորիկների շարքը», – գրել է Լեյսը Telegram-ի իր ալիքում: ...

ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասը

20:45 12.09.2024

ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասը

Գազայի հատվածում գյուղատնտեսական ակտիվների 80-96%-ը ոչնչացվել կամ վնասվել է 2024 թվականի սկզբին Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։ «Ռազմական գործողության հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է Գազայի գյուղատնտեսական ակտիվների 80%-96%-ը, ներառյալ ոռոգման ենթակառուցվածքները, անասնաբուծական ֆերմաները, այգիները, գյուղատնտեսական հողերը, տեխնիկան, պահեստարանները։ Այդ գործողությունների երկարաժամկետ հետևանքները սննդի, պարենային անվտանգության և աղքատության աստիճանի […] ...

Կարծում եմ` լավագույնը Մայքլ Ջորդանն է. Մեսսի

20:41 12.09.2024

Կարծում եմ` լավագույնը Մայքլ Ջորդանն է. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է սպորտի պատմության լավագույն մարզիկին: «Կարծում եմ` լավագույնը Մայքլ Ջորդանն է։ Նայելով «Վերջին պարը» հեռուստասերիալը` ես ոգեշնչվեցի և ավելին իմացա, թե ով է նա»,- աշխարհի չեմպիոնի խոսքերը մեջբերում է SPORF-ը։ Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը հանդես է եկել «Չիկագո Բուլզի» ու «Վաշինգտոն Ուիզարդսի» կազմում, 6 անգամ դարձել է […] ...

Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ․ Հաջիզադե

20:36 12.09.2024

Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ․ Հաջիզադե

Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումն է։ Այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում»,-ասել է Հաջիզադեն։ ...

Փոթորիկներն ավելի ուժեղ և հաճախակի են քաղաքային բնակավայրերում

20:32 12.09.2024

Փոթորիկներն ավելի ուժեղ և հաճախակի են քաղաքային բնակավայրերում

Ամառային փոթորիկները հակված են ավելի հաճախակի, ինտենսիվ և կենտրոնացված քաղաքներում, քան գյուղական վայրերում, համաձայն ութ քաղաքների և նրանց հարակից տարածքների նոր մանրամասն դիտարկումների: Արդյունքները կարող են փոխել, թե ինչպես են քաղաքային պլանավորողները պատրաստվում իրենց քաղաքներում ջրհեղեղներին, հատկապես, երբ քաղաքային տարածքներն ընդլայնվում են, և երբ կլիմայի փոփոխությունը փոխում է եղանակային գլոբալ ձևերը: Այս մասին հոդված է […] ...

Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը. վարչապետի համոզմամբ՝ այն կնպաստի ՀՀ-ում տուրիզմի ոլորտի զարգացմանը

20:28 12.09.2024

Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը. վարչապետի համոզմամբ՝ այն կնպաստի ՀՀ-ում տուրիզմի ոլորտի զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Վարչապետն […] ...

BACK_TO_TOP