18:59 20.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը:
Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ի, Հ.Ս.-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դանակով զինված, նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանից վրեժ լուծելու շարժառիթով, գնացել էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք:
Քոլեջի հարևանությամբ գործող սննդի կետի մոտ տեսնելով վերջինիս, Ա.Մ.-ն, հիշյալ անձանց հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սննդի կետի աշխատակիցների, հարակից բնակելի շենքի բնակիչների և նշված հատվածում գտնվող այլ անձանց անդորրը խախտելով, հայհոյելով, հարձակվել էր Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա և վերջինիս սպանելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի պատճառով երիտասարդն ընկել էր գետնին: Այնուհետև Ա.Մ.-ն, Դ.Պ.-ն, Հ.Ս.-ն և խմբի կազմում գործող, դեռևս ինքնությունը չպարզված անձը շարունակել էին ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել տուժածի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին:
Ստացած բազմաթիվ վնասվածքներից 17-ամյա երիտասարդը, դեպքից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր ներկայացվել այլ անձի, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում կիրառված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության իրական կատարողը. պարզվել էր, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, վարույթն իրականացնող մարմնին շփոթեցնելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել էր խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր ընկերոջը՝ այդ կերպ փորձելով քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափել։
Քննությամբ հիմնավորվել էր, որ նշված օրը «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Ա.Մ.-ն էր իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև Դ․Պ․-ի հետ գնացել էին վերջինիս տուն և հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել այնտեղ։
Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից փոփոխվել է Ա.Մ.-ի և Դ.Պ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը և նոր քրեական հետապնդում հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նոր մեղադրանք է ներկայացվել։
Նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի և դեպքին մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...
13:45 27.11.2024
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՎրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...
13:40 27.11.2024
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետՆոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...
13:34 27.11.2024
Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է ներկայացնում […] ...
13:28 27.11.2024
Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցումՆոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...
13:22 27.11.2024
Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...