11:25 18.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մասին գրված իր նոր բանաստեղծությունը:
Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն
Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։
17:33 01.03.2025
Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […] ...
17:21 01.03.2025
Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններումԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարքագծին Վաշինգտոնի բանակցություններում։ Մասկը գրել է՝ «Անիրական»: Փետրվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների բանակցություններն ավարտվեցին վիճաբանությամբ. ԱՄՆ առաջնորդը կշտամբեց իր գործընկերոջը անհարգալից վերաբերմունքի համար և քննադատեց զինադադարից հրաժարվելու համար՝ ասելով, որ առանց Վաշինգտոնի Կիևը «ուժեղ խաղաքարտեր […] ...
17:07 01.03.2025
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներՄարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […] ...
17:00 01.03.2025
Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել ենԿրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:56 01.03.2025
Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել […] ...
16:51 01.03.2025
Ամասիայում անցկացվել է -46°C ձմեռային փառատոնըՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ու տեղացիներ այսօր ներկա են գտնվել Ամասիայի տարվա ամենահետաքրքիր ձմեռային միջոցառմանը` -46°C ձմեռային փառատոնին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը. «Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ որքան էլ ցուրտ լինի, […] ...