21:53 14.08.2024
Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից:
Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հավանաբար մոտակա ժամերի ընթացքում Իրանը կկողմնորոշվի, թե ինչպիսին է լինելու իր պատասխանը:
Իսկ ԱՄՆ նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ իրանական հարվածը տեղի կունենա մինչև այս շաբաթվա վերջ:
Գլխավոր հարցն է, թե ինչպիսին կլինի այդ հարվածը. դա կլինի զանգվածային արշա՞վ Իսրայելի դեմ, թե՞ կլինեն կետային հարվածներ, որոնց նպատակը կլինի պարզապես պահպանելով դեմքը, ցույց տալ, որ պատասխանը եղավ, այնպես, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:
Եվ տպավորություն կա, որ մինչ օրս Թեհրանում դեռ շարունակվում է, պայմանական ասած, բազեների և աղավնիների միջև կռիվը: Ենթադրում եմ, որ աղավնիների դերում են այստեղ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանը և փոխնախագահ Զարիֆը, բայց կարող եմ ենթադրել, որ բազեներն այնուամենայնիվ հաղթում են, քանի որ Զարիֆն ի վերջո ստիպված եղավ հրաժարական տալ:
Ինչևէ, իսկապես հույս կա, որ վաղը կայանալիք բանակցությունները կարող են ազդեցություն գործել և ստիպել իրանցիներին հրաժարվել հզոր հարվածից»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ադրբեջանը Իրանի սահմաններից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում: Տեղն ու ժամանակը պատահակա՞ն է ընտրված և դա կապ ունի՞ այս զարգացումների հետ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ16:22 03.12.2024
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը15:13 03.12.2024
Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը14:51 03.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում14:30 03.12.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ14:27 03.12.2024
Ռյուտե. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը13:35 03.12.2024
Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է20:48 03.12.2024
Անահիտ Մանասյանը այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ»,-ասված […] ...
20:42 03.12.2024
Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունումՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […] ...
20:30 03.12.2024
Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքըԶինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […] ...
20:21 03.12.2024
Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։ Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։ Հայաստանի ԱԳ նախարար […] ...
20:14 03.12.2024
Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով, հայտնում են ՆԳՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության […] ...
20:05 03.12.2024
Տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգըԱյսօր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով […] ...