Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ցինցինատիի մրցաշարի հիմնական փուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ցինցինատիի մրցաշարի հիմնական փուլին

10:00 14.08.2024

Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) մասնակցելու է Ցինիցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի հիմնական փուլին։

Հայ թենիսիստուհին, չնայած չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը, որպես «լաքի լուզեր»` պայքարի է դուրս գալու ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի հիմնական փուլում։ «Մասթերսի» մասնակիցներից մեկը չի մասնակցելու մրցաշարին, այդ պատճառով շանս է ստացել Ավանեսյանը։

21-ամյա թենիսիստուհին մրցաշարի առաջին փուլում մրցելու է «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ի 2019թ. հաղթող Բիանկա Անդրեսկուի (Կանադա, 166-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կայանալու է օգոստոսի 14-ին:

Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարում պայքարն սկսել էր որակավորման առաջին փուլից, որտեղ 6-3, 6-1 հաշվով հաղթել էր Լորեն Դևիսին (ԱՄՆ, 410-րդ ռակետ)։ Երկրորդ փուլում, սակայն, նա 4-6, 1-6 հաշվով պարտվել էր աշխարհի 77-րդ ռակետ Հարիեթ Դարթին (Մեծ Բրիտանիա)։

Ցինցինատիի «Մասթերսին» մասնակցում են գրեթե բոլոր առաջատար թենիսիտուհիները, այդ թվում` Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, առաջին ռակետ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, երկրորդ ռակետ), Արինա Սաբալենկան (Բելառուս, երրորդ ռակետ), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, չորրորդ ռակետ), Յասմին Պապոլինին (Իտալիա, 5-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը վերջերս ստացել է ՀՀ անձնագիր և մրցաշարերում արդեն ներկայացնում է Հայաստանը։ Նա մինչև այդ հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Թենիսիստուհին արդեն 3 տարուց ավելի է բնակվում է Բարսելոնայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP