22:20 12.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին: Զրույցի թեման էր Փարիզի Օլիմպիական խաղերը և Հայաստանի մասնակցությունն ու ցուցանիշները:
Հիշեցնենք՝ Հայաստանն ունեցավ 4 մեդալ՝ 3 արծաթ և 1 բրոնզ, մեդալային հաշվարկում գրավեց 66-67-րդ տեղը Կոլումբիայի հետ: Անցած ու նախանցած Օլիմպիադաներում ևս 4 մեդալ ենք վաստակել, բայց 2016-ին 1 ոսկի կար ու 3 արծաթ, իսկ 2021-ին՝ 2 արծաթ, 2 բրոնզ:
Որքանո՞վ է սա լավ ցուցանիշ, արդյո՞ք մեզ համար գնալով ավելի չի դժվարանում մեդալներ նվաճելը:
«Այն ցուցանիշը, որ Հայաստանը ունի, կարծում եմ, հայելային արտացոլում է սպորտի վիճակը մեր երկրում: Սպորտը ամբողջ աշխարհում 2 մասի է բաժանվում՝ մասսայական սպորտ և բարձր արդյունքների սպորտ: Երկուսի վիճակն էլ Հայաստանում բավականին տխուր է: Ակնհայտ է ինձ համար, որ սպորտը չի հանդիսանում Հայաստանի իշխանությունների գերակայություններից որևէ մեկը»,-նշել է Դավիթ Ալավերդյանը:
Հարազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:44 09.04.2025
Սուպերհամակարգիչը փոխել է Չեմպիոնների լիգայի հաղթողի մասին կանխատեսումըՍուպերհամակարգիչը, որի հաշվարկները հիմնվում են Opta-ի վիճակագրական տվյալների վրա, կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքը: Ապրիլի 8-ին կայացած ՉԼ քառորդ եզրափակիչների առաջին խաղերից հետո կտրուկ նվազել են «Ռեալի» ու «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ հասնելու շանսերը: «Արսենալը» կիսաեզրափակիչ հասնելու 96 տոկոս հավանականություն ունի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է՝ 28 տոկոս հավանականությամբ: Տիտղոսը նվաճելու երկրորդ թեկնածուն […] ...
22:32 09.04.2025
Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետԱլիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […] ...
22:25 09.04.2025
Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտումԱպրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […] ...
22:19 09.04.2025
ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցելՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...
22:08 09.04.2025
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն […] ...