Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 1 մլրդ 428 մլն դրամ կհատկացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
0.09 oC

Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 1 մլրդ 428 մլն դրամ կհատկացվի

15:21 08.08.2024

Կառավարությունը որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,428,851.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ներկայացնելով մանրամասներ որոշման վերաբերյալ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կդառնա, որ այս տարվա ընթացքում, միայն սուբվենցիոն ծրագրերի համար Կառավարությունը հատկացրել է 13,730 մլն դրամ։ Եթե մարզերով նշեմ, ապա Արարատի մարզին կհատկացնենք 423 մլն դրամ հետևյալ ծրագրերի համար՝ Արարատի համայնքի Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցում, Մասիս համայնքի Հայանիստ, Սայաթ-Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում և նորոգում, Արտաշատ համայնքի՝ Աբովյան, Արևշատ և Դեղձուտ բնակավայրերում փողոցների նորոգում և Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում ոռոգման համակարգերի կառուցման նորոգման համար։

Արմավիրի մարզին կհատկացնենք 425 մլն դրամ երկու ծրագրերի համար՝ Մեծամորի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման համար և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման համար։ Գեղարքունիքի մարզին կհատկացնենք 16 մլն դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման աշխատանքների համար և Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման համար։ Լոռու մարզին կհատկացնենք շուրջ 174 մլն դրամ։ Ծրագրերը հետևյալն են՝ Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բն․ Սոս Սարգսյանի անվան գրադարանի մասնաշենքի հիմնանորոգում, Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգում և տարածքի բարեկարգում, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգում,Սպիտակ համայնքի՝ Սպիտակի, Կաթնաջրի և Լուսաղբյուրի բնակավայրերում տարբեր աշխատանքներ են տարվում, ջրահեռացման համակարգեր, սելավատարեր և հենապատերի կառուցում։

Կոտայքի մարզին մեկ ծրագրի համար կհատկացնենք 31 մլն դրամ՝ Գառնիում խմելու ջրի խողովակների անցկացման ծրագիր։ Շիրակի մարզին կհատկացնենք 356 մլն դրամ՝ Գյումրի համայնքի «Գոհար» մանկապարտեզի վերանորոգման համար, Գյումրու ԲԲՇ-ների էներգաարդյունավետ արդիականացում Մուշ-2 թաղամասում։ Մեկ կարևոր ծրագիր՝ Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք են բերվել 10 ավտոբուսներ և 10 էլեկտրական միկրոավտոբուսներ քաղաքային տրանսպորտի կազմակերպման համար: Շուրջ 200 մլն դրամ կհատկացնենք։ Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքը երկրորդ փուլով ավարտում ենք և Ախուրյան համայնքի մանկապարտեզների և Քեթի բնակավայրի մանկապարտեզի բակերի բարեկարգման և այլ աշխատանքների համար գումար կհատկացնենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի շրջանակում նշել է, որ անհրաժեշտ է ծրագրերի լուսաբանումն այնպես կազմակերպել, որպեսզի ներդրողների ու մասնավորի մոտ սպասումներն արտացոլվեն նաև իրենց ներդրումների պլանի մեջ, որպեսզի տնտեսվարողները հստակ հասկանան՝ պետությունն ինչ ծավալի պատվեր է պլանավորում իրականացնել, օրինակ, շինարարության ոլորտում: Փոխվարչապետը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը լուսաբանման կազմակերպման պլան մտածել, որպեսզի մասնավոր հատվածն իմանա, որ օրինակ, եռամյա կտրվածքով պետությունը պլանավորում է որոշակի ծավալի հավելյալ պահանջարկ գեներացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP