Սպանություն, սպանության փորձ՝ Դիլիջանում․ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 09 2024
  • $
    387.15
  • RUBLE
    4.26
  • 427.49
WEATHER
+19.09 oC

Սպանություն, սպանության փորձ՝ Դիլիջանում․ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է

11:14 07.08.2024

2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Պարզվել է նաև տուժողին հիվանդանոց հիվանդանոց տեղափոխած անձի ինքնությունը, ով վերջինիս 41-ամյա համաքաղաքացին է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանության դեպքը: Քննությամբ պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնցից մեկը տուժողին հիվանդանոց տեղափոխած վերոհիշյալ անձն է, մյուսը նույնպես Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան, իսկ երրորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ է:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարած լինելու ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հիշյալ երեք անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին: Պարզվել է, որ նույն միջադեպի ընթացքում կրծքավանդակի աջ կեսի շրջանում կտրած ծակած վերքով վնասվածքներ է ստացել նաև 46-ամյա տղամարդը, ով բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է բժշկական կենտրոն, վնասվածքներ են հայտնաբերվել նաև Երևան քաղաքի 38-ամյա բնակչի մարմնին։ Այդ առթիվ ևս ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվեն են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին: Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ձերբակալվածները, դեպքի մասնակիցների հարազատները, ինչպես նաև՝ ականատես վկաներ: Դեպքի վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցում գտնվող կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքների ապակյա շշերի կոտրած կտորներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ: Նախաքննությամբ ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում՝ տաղավարում, անձնական հարցի շուրջ տարաձայնություն ունենալու շարժառիթով, վիճաբանություն է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց միջև, որի ընթացքում 51-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս 46-ամյա համաքաղաքացին իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի առաջային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Քննությամբ պարզվել է նաև 46-ամյա տղամարդուն կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը: Վերջինս իր հերթին, 46-ամյա տղամարդուն կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանցի դիվանագետը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

22:30 09.09.2024

Իրանցի դիվանագետը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանի գործերով ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին։ «Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, նրան փոխանցվել է ուկրաինական կողմի խորը մտահոգությունը՝ կապված Իրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը […] ...

Ամերիկացի մասնագետները Հայաստանում սկսել են մոդուլային ատոմային ռեակտորների տեղադրման վերաբերյալ հետազոտությունը

22:13 09.09.2024

Ամերիկացի մասնագետները Հայաստանում սկսել են մոդուլային ատոմային ռեակտորների տեղադրման վերաբերյալ հետազոտությունը

Ատոմային էներգիայի ամերիկացի մասնագետները ժամանել են Հայաստան ու տեղում իրականացնում են փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետազատությունները: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ովքե՞ր են այդ մասնագետները, և կոնկրետ ի՞նչ աշխատանք են իրականացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փոխնախարարն ասել է, որ ամերիկացի մասնագետները Հայաստանում զբաղվում են այդ […] ...

Տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը

22:09 09.09.2024

Տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը

Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։ Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով

22:05 09.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել […] ...

SHANTNEWS

22:00 09.09.2024

SHANTNEWS

Ժնևից կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, տեղափոխումը, պահեստավորումը

21:50 09.09.2024

Ժնևից կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, տեղափոխումը, պահեստավորումը

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի կասետային զինամթերքի օգտագործումը, փոխանցումն ու պահեստավորումը, ինչպես նաև նույնը պահանջի իր դաշնակիցներից, ասել է Ժնևում տեղակայված «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիա» կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը՝ միաժամանակ դատապարտելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինային նման զենքեր փոխանցելու համար։ «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիան» միջազգային շարժում է Ժնևում, որը պայքարում է կասետային զինամթերքի օգտագործման, արտադրության և […] ...

BACK_TO_TOP