17:17 06.08.2024
2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32–ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32–ամյա տղամարդու ծանոթների միջև։ Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26–ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32–ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
Վիճաբանության ընթացքում 26–ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32–ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26–ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32–ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով, 44–155–րդ հոդվածի 1–ին մասով և 334–րդ հոդվածի 1–ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ինՖորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...
08:45 28.11.2024
Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հետ կքննարկեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բյուրոկրատիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական Լուիզիանայից)։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հյուրընկալելու Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին՝ քննարկելու վարչական բեռը, ծախսերը նվազեցնելու և կառավարության լիազորությունների […] ...
08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՆոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:25 28.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համարԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...
08:20 28.11.2024
Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներինՊակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...
08:11 28.11.2024
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։ ...