14:57 06.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, ով հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ հաստատվել է հաստիքացուցակը։
ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և, ըստ հաստատված կանոնադրության ու հաստիքացուցակի, պահպանում է վերջինիս կառուցվածքը։
Այսինքն ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության ծառայողներն այլևս համարվում են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։ Վերջիններս, կատարված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, պահպանել են ունեցած սոցիալական երաշխիքները։ Մասնավորապես՝ նրանք պահպանում են իրենց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից, ինչպես նաև պահպանում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Այս դեպքում ՊՈԱԿ-ում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
ՀՀ քննչական կոմիտեի կազմում ՊՈԱԿ-ի հիմնումն իրականացվել է քննչական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում։ Դրա արդյունքում գործնականում ավարտին է հասցվել դեռևս 2013թ․ սկսված՝ միասնական քննչական մարմին ստեղծելու գործընթացը, որն իրականացվել է նախ 2023թ. հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանման, ապա նաև 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի գործունեությունը տվյալ մարմինների կազմերում դադարեցնելու և ողջ հաստիքներով, գործառույթներով ՀՀ քննչական կոմիտեի համակարգ փոխանցելու միջոցով։ Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում հանրապետությունում քննվող հանցագործության դեպքերի շուրջ 99%-ով։
Բացի այդ, նոր ընդւոնված և 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախկին հետաքննության փուլն այլևս չկա, և ներկայում հաղորդում ստանալու պահից քննիչն է ձեռնամուխ լինում նախաքննության կատարմանը։
Այս գործոններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնն ի սկզբանե ստեղծվել էր հենց քրեական վարույթներով նախնական քննությանն օժանդակելու նպատակով, որի գործառույթն այլևս ՀՀ ՆԳՆ ոոստիկանությունը չունի, օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել քննիչի կողմից ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում ապահովելու փորձագետի օժանդակությունը, ինչը դարձել է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու և նշված ՊՈԱԿ-ի ստեղծման հիմնական պատճառը։
Այս փոփոխությունը հնարավորություն կտա բարձրացնելու նախաքննության, քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետությունը։ Բացի այդ, քանի որ ՊՈԱԿ-ը կազմված է ինչպես կենտրոնական, այնպես էլ ողջ հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումներից, էականորեն խնայվելու է թե՛ ժամանակը, և թե՛ ռեսուրսները, քանի որ Քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով փորձաքննությունները նշանակվելու են ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում և քննիչները հարկադրված չեն լինելու այդ, ինչպես նաև փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները ստանալու նպատակով հեռավոր մարզերից մեկնել Երևան։
#ՀՀքննչականկոմիտե
22:30 09.09.2024
Իրանցի դիվանագետը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ21:28 09.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում21:07 09.09.2024
Նիգերիայում խոշոր վթարի հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ20:54 09.09.2024
Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ20:25 09.09.2024
Աֆրիկայի կլիմայական բեռը դառնում է անհաղթահարելի20:18 09.09.2024
Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են բերել ափ19:48 09.09.2024
Շոկոլադի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ18:36 09.09.2024
Առաջարկվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր17:44 09.09.2024
Քննչական կոմիտեն՝ Դողս գյուղում տեղի ունեցած դեպքի մասին17:05 09.09.2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին16:54 09.09.2024
Ազատավանում մսամթերքի արտադրամասն աշխատել է խախտումներով. ՍԱՏՄ16:35 09.09.2024
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ16:12 09.09.2024
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է15:43 09.09.2024
Մերձմոսկվայում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր15:12 09.09.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը14:42 09.09.2024
Փարիզի Պարալիմպիկ խաղեր. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները14:15 09.09.2024
Վան Ին սեպտեմբերի 11-12-ը կայցելի Ռուսաստան14:07 09.09.2024
Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել13:52 09.09.2024
«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է12:58 09.09.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:30 09.09.2024
Իրանցի դիվանագետը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանի գործերով ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին։ «Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, նրան փոխանցվել է ուկրաինական կողմի խորը մտահոգությունը՝ կապված Իրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը […] ...
22:13 09.09.2024
Ամերիկացի մասնագետները Հայաստանում սկսել են մոդուլային ատոմային ռեակտորների տեղադրման վերաբերյալ հետազոտությունըԱտոմային էներգիայի ամերիկացի մասնագետները ժամանել են Հայաստան ու տեղում իրականացնում են փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետազատությունները: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ովքե՞ր են այդ մասնագետները, և կոնկրետ ի՞նչ աշխատանք են իրականացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փոխնախարարն ասել է, որ ամերիկացի մասնագետները Հայաստանում զբաղվում են այդ […] ...
22:09 09.09.2024
Տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՍեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։ Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության […] ...
22:05 09.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններովՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել […] ...
21:50 09.09.2024
Ժնևից կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, տեղափոխումը, պահեստավորումըՄիացյալ Նահանգները պետք է դադարեցնի կասետային զինամթերքի օգտագործումը, փոխանցումն ու պահեստավորումը, ինչպես նաև նույնը պահանջի իր դաշնակիցներից, ասել է Ժնևում տեղակայված «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիա» կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը՝ միաժամանակ դատապարտելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինային նման զենքեր փոխանցելու համար։ «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիան» միջազգային շարժում է Ժնևում, որը պայքարում է կասետային զինամթերքի օգտագործման, արտադրության և […] ...