17:39 13.09.2018
Ֆահրադդին Աբոսզոդա
ՌԴ-ում ձերբակալված թալիշ վտարանդի քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի պաշտպանության համար ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող այն էթնիկ խմբերը, որոնք տուժել են Ադրբեջանի բռնի քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն դեռևս 1990-ական թվականներից հետապնդում է Ֆահրադդին Աբոսզոդային՝ ահաբեկչական քարոզչության և թշնամության սերմանման մեղադրանքով, մինչդեռ թալիշ գործիչը տարիներ շարունակ պայքարում է իր ազգի իրավունքների պաշտպանության համար, արցախյան պատերազմի տարիներին հանդես է եկել կոչերով՝ ուղղված Ադրբեջանում ապրող թալիշներին՝ չմասնակցել պատերազմին և չկրակել եղբայրական հայ ժողովրդի վրա:
Ֆահրադդին Աբոսզոդայի ձերբակալության, Ադրբեջանին արտահանձնելու վտանգի և նրան փրկելու հնարավորությունների մասին Shantnews.am-ը զրուցել է թալիշական սփյուռքի առաջնորդներից մեկի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի էթնիկ փոքրամասնությունների գծով խորհրդական Իսմայիլ Շաբանովի հետ:
Ի. Շ. – Ադրբեջանն ԱՊՀ-ում հետախուզում է հայտարարել գրեթե բոլոր թալիշ ակտիվիստների նկատմամբ, իբր նրանք Ադրբեջանում մասնակցել են պետական հեղաշրջման ծրագրմանը, այդ թվում՝ նաև ես: Ի դեպ, ես ՌԴ քաղաքացիություն ունեմ, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, ՌԴ-ն իր քաղաքացիներին չի արտահանձնում: Բնականաբար, դատախազության հետ զրույցից հետո մեզ տեղեկացրեցին, որ ՌԴ-ն իր քաղաքացիներին չի տա: Իսկ ինչ վերաբերում է Ֆահրադդին Աբոսզոդային, նա չունի ո՛չ ՌԴ քաղաքացիություն, ո՛չ էլ փախստականի կարգավիճակ, այդ պատճառով էլ նա օգոստոսի 6-ին ձերբակալվեց: Ես եղել եմ դատախազությունում, ծանոթացել Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզման հիմքերին: Այն հիմնված է քրեական օրենսգրքի 282 հոդվածի վրա, այն է՝ պետական հեղաշրջում կատարելը և գործողություն իրականացնելն ընդդեմ Ադրբեջանի պետականության: Բնականաբար, իրավապահ մարմինները ձերբակալեցին և միջոցառումներ ձեռնարկեցին նրան կալանավորելու համար: Այս պահին նա բանտարկված է Կալոմա քաղաքի քրեակատարողական հիմնարկում՝ 1 ամսով: Բնականաբար, մեր փաստաբանները բողոք գրեցին, որպեսզի երկարաձգվի կալանավորման ժամկետը, և ադրբեջանական կողմը չկարողանա նրան արտահանձնել Ադրբեջանին:
-Անցել է 1 ամիս, ինչո՞ւ Դուք այդ մասին չեք բարձրաձայնել:
Ի. Շ. – Մի քանի պատճառով. առաջին հերթին մենք մտածում էինք, թե մեզ կհաջողվի նրան փրկել, և երկրորդ՝ մենք չենք ցանկանում երջանկություն պարգևել Ադրբեջանին: Հասկանո՞ւմ եք, նրանք շատ են երջանկանում, երբ մեզ ինչ-որ բան է պատահում: Պատահական չէ, որ երբ հայտարարվեց այդ մասին, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում կարծես ազգային տոն հայտարարվեց: Իհարկե, մենք չէինք ուզում այդպիսի երջանկություն պարգևել նրանց:
-Այս պահին ի՞նչ վիճակում է պարոն Աբոսզոդան, նրան կարտահանձնե՞ն Ադրբեջանին, թե՞ դեռ այս պահին ինչ-որ գործողություն կա:
Ի. Շ. – Աբոսզոդայի վիճակը շատ բարդ է: Այստեղ ադրբեջանական լոբբիում շատ կարևոր դեմքեր են աշխատում, շատերը փորձում են ուրախություն պատճառել Ալիևին: Մենք Ռուսաստանի հետ ամենաբարդ իրավիճակներում ենք եղել, միշտ պաշտպանել ենք, իսկ երբ իրավիճակը փոխվեց, բոլորը մոռացան:
-Նաև ասում են, որ թալիշների դեմ դուրս գալը նշանակում է դուրս գալ հայերի դեմ:
Ի. Շ. – Ես կարծում եմ, որ Հայաստան պետությունը դիվանագիտական ճանապարհով պետք է մտածի, հետաքրքրվի այս հարցով: Հայ մտավորականությունը պետք է նամակ գրի Ռուսաստանի Դաշնությանը, դատախազությանը: Նրանք պետք է հասկանան, որ թալիշները ևս կողմնակիցներ ունեն: Հենց ձեզանից առաջ, ինձ զանգահարեցին Իրանից, Իրանի ղեկավարության շրջապատից: Նրանք նույնպես ապշած են, թե ինչո՞ւ այս ամենն այսպես եղավ, ինչո՞ւ են նրանք արտահանձնում, մի՞թե Ռուսաստանում սկսել են ճնշում գործադրել թալիշների նկատմամբ:
Թալիշները մարգինալներ չեն, թալիշները ներկայացնում են այնպիսի ուժ, որն ապահովում է տարածաշրջանի հավասարակշռությունը: Մի՞թե Ռուսաստանը 20-ական թվականների նման սկսել է ամրապնդել պանթուրքիզմը Կովկասում: Այս մասին արդեն իրանական կողմն սկսել է մտահոգվել:
Հնարավոր չէ տարածաշրջանը պատկերացնել առանց թալիշների: Եթե թալիշներին հեռացնեն այս տարածաշրջանից, ապա դա կնշանակի զարկ տալ պանթուրքիզմին: Իսկ դա ոչ մի լավ բան չի բերի ո՛չ հայերին, ո՛չ Իրանին, ո՛չ էլ Ռուսաստանին: Դրա համար պետք է տեղեկացնել ռուս քաղաքական գործիչներին: Դադա՛ր տվեք, մի՛ հանձնեք Ռուսաստանի շահերը փողի դիմաց: Կան բաներ, որոնք փողով չես վաճառի:
Մոտ մեկ ամիս է մնացել, և եթե ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա Աբոսզոդային կարտահանձնեն:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...