12:28 05.08.2024
Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր:
Ժամը 23.53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե անց ստացվեց ևս մեկ հաղորդում. տղամարդկանցից մեկը՝ ենթամշակույթի մակարդակում “Ֆազ” մականվամբ հայտնի 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին միմյանց բախված «Լանդ Կրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լանդ Կրաուզերի» վրա կային կրակոցի, իսկ սրահում՝ արնանման հետքեր: «Օպել Աստրայի» բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվեցին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Հանցագործության բացահայտմանը լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ:
Առաջին իսկ պահից իրավապահներն ունեին մի քանի վարկած, որոնցից մեկը` հիմնավոր: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ կատարվածը նախկինում երկու անձի միջև ձևավորված թշնամական հարաբերությունների շարունակությունն է»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:
Դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։ Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ:
Վարկածը կար, սակայն ապացույցներ էին հարկավոր: Իսկ ամեն ինչ հուշում էր, որ հանցագործությունը նախապես մանրակրկիտ նախապատրաստված էր ու հնարավորինս բացառված փաստով բռնվելու հավանականությունը:
Մի խոսքով, իրավապահներին ծանր ու երկարատև աշխատանք էր սպասվում:
«Դեպքի վայրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև հարակից տարածքներում հայտնաբերված բոլոր առարկաները, իրերը, այդ թվում` ինքնաձիգն ու փամփշտատուփերը ներկայացվեցին դատագենետիկական փորձաքննության: Արդյունքում պարզվեց, որ առնվազն չորս տղամարդկանց թողած ԴՆԹ հետքեր էին առկա այդ իրերի և առարկաների վրա»,-ներկայացնում է ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը:
Մինչ կստացվեին ու կվերլուծվեին փորձաքննության արդյունքները` իրավապահներին հաջողվեց բացահայտման ուղղությամբ կարևոր քայլ կատարել:
ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյան. «Ուսումնասիրվեցին դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ պարզել կատարողներից մեկի շարժը: Նա Թումոյի այգու դիմացից տաքսի մեքենայով, դեպքից անմիջապես հետո, մեկնել էր Պռոշյան գյուղ»:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում էր գտնվում Ռուստամ Ստեփանյանի առանձնատունը: Իրավապահների գործողությունները դարձան ավելի նպատակային: Նույնիսկ հաջողվեց պարզել, թե ով և որ խանութից է գնել չորս բաժակ սառը սուրճը, որոնք հայտնաբերվել էին սպանության վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայում:
ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Վարույթ իրականացնող մարմինը կատարեց բազմաթիվ հասցեների խուզարկություններ, այդ թվում՝ բնակարանների և ավտոմեքենաների, որոնց արդյունքում կասկածվող շրջանակի անձինք ներկայացվեցին նմուշառման, նրանցից վերցվեցին կենսաբանական նմուշներ՝ անձանց նույնացումը կատարելու համար»:
Փորձաքննությունների արդյունքները եկան հաստատելու իրավապահների վարկածը: Աստիճանաբար ուրվագծվեցին հանցագործության նախապատրաստական փուլի և կոնկրետ գործողության մանրամասները:
Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:
Ըստ այդմ` հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։
Սպանության հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով նրանք հետապնդում են Սերգեյ Գրիգորյանին: Ժամը 23.15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է գալիս Շինարարների փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստում իրեն պատկանող «Տոյոտայի» ղեկին, կողքը նստում է նրան ուղեկցողներից մեկը, ու պատրաստվում են հեռանալ: Այդ պահին «Օպել Աստրան» փակում է նրանց ճանապարհը: Մեքենաները բախվում են իրար: «Օպելի» միջից ինքնաձիգով կրակահերթ է արձակվում Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ:
Չկարողանալով հեռանալ մեքենայով` կատարողները ոտքով դիմում են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Երկուսն էլ, առանձին-առանձին, գնացել են Պռոշյան գյուղի իրենց հավաքատեղի առանձնատուն, որտեղ նրանց սպասում էին հանցագործության ղեկավարն ու կազմակերպիչը:
«Հաջողվեց ֆիքսել նաև հանցագործության անմիջական կատարողների հետագա շարժը: Պարզվեց, որ երկուսն էլ հունիսի 12-ի առավոտյան, տարբեր ժամերի, «Զվարթնոց» օդանավակայանով լքել են հանրապետությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:
Իրավապահների ձեռք բերած ապացույցները հիմնավոր էին, և ներկայացրածն այդ ապացույցների մի մասն է միայն:
ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Գտնելով, որ առկա է ապացույցների համակցություն, որը թույլ է տալիս չորս անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, միջնորդություն ներկայացվեց հսկող դատախազին` չորս անձանց նկատմամբ, որոնցից երկուսը` որպես կազմակերպիչ ու ղեկավար, իսկ մյուս երկուսը որպես անմիջականորեն կատարող, քրեական հետապնդում հարուցվի: Հուլիսի 27-ին միջնորդությունները ներկայացվեցին, ամբողջությամբ բավարարվեցին և ձերբակալման որոշումներ կայացվեցին, որոնց կատարումը հանձնարարվեց ոստիկանությանը»:
Հուլիսի 28-ին Ռուստամ Ստեփանյանը ձերբակալվեց Պռոշյան գյուղում գտնվող իր տանը, ևս մեկ կազմակերպիչ` Նոր Նորքում գտնվող իր տանը: Երկուսն էլ ներկայացվեցին վարույթ իրականացնող մարմին: Այնուհետև նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարանին, ինչը նույնպես բավարարվեց:
Երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:
Հանցագործության անմիջական կատարողների` Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության, սպանության փորձի և ապօրինի ձենք պահելու մեղադրանքով:
Նախաքննությամբ դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ09:49 28.11.2024
Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանըՆիդեռլանդները որոշել է միանալ ֆրանսիական նախաձեռնությանը, որը մշակում է հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ «Եվրոպական երկրները հեռահար հրթիռների կարիք ունեն»,-նշել է նա: Ֆրանսիական ELSA (European Long-Range Strike Approach) նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները ցանկանում են մշակել ցամաքային թեւավոր հրթիռներ՝ 1 հազարից 2 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Ծրագրին մասնակցում են […] ...
09:40 28.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցըՄեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...
09:30 28.11.2024
ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ ReutersՎաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...
09:22 28.11.2024
Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքըՉինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...
09:12 28.11.2024
Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al JazeeraԻսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...