Ալիևը չի կարող Հայաստանի ժողովրդին պարտադրել Սահմանադրություն փոխել. Դանիել Իոաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+12.09 oC

Ալիևը չի կարող Հայաստանի ժողովրդին պարտադրել Սահմանադրություն փոխել. Դանիել Իոաննիսյան

21:39 02.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումներին և հարակից թեմաներին:

Մեզ բարեփոխումնե՞ր են պետք, թե՞ նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրություն պետք է, որովհետև ժողովո՞ւրդը պետք է լեգիտիմ ճանապարհով իր Սահմանադրությունն ընդունի, թե՞ նրա համար, որ աշխարհն ու աշխարհակարգն է փոխվել: Իսկ ի՞նչ է պահանջում ու փորձում պարտադրել Ադրբեջանը:

«Բարեբախտաբար Ալիևը չի կարող Հայաստանում հանրաքվե կեղծելով իր ուզած Սահմանադրությունը անցկացնի: Ինչ Սահմանադրություն ընդունվի, դա պետք է Հայաստանի ժողովուրդը ընդունի, և Ալիևը չի կարող Հայաստանի ժողովրդին պարտադրել Սահմանադրություն ընդունել: Ալիևը տարբեր պատճառներով չի ուզում խաղաղության պայմանագիրը ստորագրի, ուզում է հետաձգի կամ այլ ցանկություններ ունի: Այնքան էլ լեգիտիմ չէ դրանց մասին բարձրաձայն ասելը, օրինակ՝ միջանցքի ցանկությունը: Եվ ինքը փորձում է հետաձգել, առնվազն հետաձգել մինչև նոյեմբեր»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

14:55 21.11.2024

Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի հավաքականի 21-ամյա հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնվում է։ Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 […] ...

Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար

14:47 21.11.2024

Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, […] ...

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

14:43 21.11.2024

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների […] ...

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

14:34 21.11.2024

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […] ...

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

14:22 21.11.2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի […] ...

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

14:12 21.11.2024

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության […] ...

BACK_TO_TOP