Ֆրանսիայից ներողություն ենք ակնկալում․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ France 2-ի՝ ԼՂ-ին անդրադառնալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Ֆրանսիայից ներողություն ենք ակնկալում․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ France 2-ի՝ ԼՂ-ին անդրադառնալու մասին

20:38 02.08.2024

Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից ներողություն է սպասում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքով արված հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հուլիսի 26-ին Օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների շքերթի ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարներն ուղիղ եթերում հայտարարեցին, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է, իսկ անցյալ տարի սգո տարի էր Լեռնային Ղարաբաղի կորստի պատճառով, որը, ըստ մեկնաբանների, անցել է ադրբեջանական բանակի ձեռքը։

«Մենք կարծում ենք, որ ֆրանսիական պաշտոնական պետական ​​ալիքով հնչեցված կողմնակալ կարծիքները, որոնք ծառայում են Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի մի մասն են, և դա արվել է միտումնավոր։ Մենք Ֆրանսիայից ներողություն ենք ակնկալում և պահանջում ենք, որ նման քայլերը հետագայում չկրկնվեն», – լրագրողներին ասել է ԱԳՆ խոսնակը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

17:12 02.04.2025

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

17:04 02.04.2025

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

16:35 02.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...

BACK_TO_TOP