Բաքուն վրացական եկեղեցիները ևս ներկայացնում է որպես աղվանական․ ինչպես կարձագանքի ուղղափառ պատրիարքությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:44:39
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+11.09 oC

Բաքուն վրացական եկեղեցիները ևս ներկայացնում է որպես աղվանական․ ինչպես կարձագանքի ուղղափառ պատրիարքությունը

21:16 02.08.2024

Վրաց ուղափառ եկեղեցին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող Կուրմուխիի վանքը վրացական պատրիարքությանը ու հնարավորություն տալ այնտեղ կանոնավոր ծեսեր անցկացնել:

Բաքվի իշխանությունները տարիներ շարունակ արգելում են հավատացյալներին օգտագործել եկեղեցին որպես աղոթատեղի: Ի՞նչն է հերթական դիմումի առիթ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այս անգամ առիթը եղավ այն, որ հաճախակի են դարձել եկեղեցու պղծման դեպքերը: Վերջերս ադրբեջանցի երաժիշտներից մեկը այդ եկեղեցու տարածքում իր տեսահոլովակն էր նկարահանել: Վրաց ուղղափառ եկեղեցին դա որակել էր որպես հավատացյալների զգացմունքների վիրավորում: Մինչ այդ էլ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը իր զվարճալի շոուի էպիզոդ էր նկարահանել եկեղեցում, իսկ դրանից առաջ ադրբեջանցիները մարտաֆիլմ էին նկարահանել եկեղեցում, այսինքն՝ Աստծո տանը կռիվ էր նկարահանվել: Եվ դա այն դեպքում, երբ արդեն տարիներ շարունակ վրացիներին թույլ չեն տալիս անգամ մուտք գործել եկեղեցու տարածք և աղոթել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞ւ Բաքվի իշխանությունները թույլ չեն տալիս սրբավայրը որպես եկեղեցի օգտագործել, Կուրմուխիի վանքը անկախ Ադրբեջանում երբևէ ծառայե՞լ է որպես գործող եկեղեցի, և ի՞նչ դասեր կարող են քաղել վրացիները այս ամենից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

20:31 05.04.2025

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիակատար հաղթանակ կտանի տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններում, իսկ ընդդիմությունը դատապարտված է ձախողման։ «Մենք հավակնություններ ունենք ավելի լավ արդյունքների հասնելու, քան խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա ուսումնասիրությունների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 համայնքներում։ Մենք հաղթելու ենք […] ...

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

20:15 05.04.2025

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե ​​երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

BACK_TO_TOP