18:37 02.08.2024
Ի՞նչ է անոմալ շոգը՝ ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Անոմալ շոգը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Օդի ջերմաստիճանը այդ ընթացքում զգալիորեն գերազանցում է տվյալ տարածաշրջանի կլիմայական պայմաններին բնորոշ ջերմաստիճանները ամռան սեզոնին։ Սովորաբար անոմալ շոգը ասոցացվում է օդի բարձր ջերմաստիճանների հետ: Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններ և երկրներ օգտագործում են տարբեր ջերմաստիճանային չափանիշներ անոմալ շոգի սահմանման համար, որոնք հաշվի են առնում կլիմայական, աշխարհագրական և սոցիալական պայմանների տեղական առանձնահատկությունները:
Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ ջերմային սթրեսը համարվում է եղանակային պայմաններից մահացության հիմնական պատճառը։ Այն կարող է սրել խրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, ասթման, ինչպես նաև մեծացնել վարակների փոխանցման վտանգը:
Եվրոպայում 2003, 2010 և 2022 թվականների ամռանը 55 000 – 72 000 մարդ մահացել է անոմալ շոգերից:
Անոմալ շոգը կարող է հանգեցնել հողի խոնավության, գետերի հոսքի և ստորերկրյա ջրերի պաշարների նվազմանը՝ լուրջ վնաս հասցնելով մշակաբույսերին և նվազեցնելով բերքատվությունը: Ջերմային սթրեսի վտանգը սպառնում է նաև կենդանիներին՝ նվազեցնելով դրանց արտադրողականությունը: Ջերմային ալիքները կարող են ազդել ձկնաբուծության և ջրային կուլտուրաների վրա: Սա հանգեցնում է արտադրողների համար տնտեսական կորուստների, իսկ սպառողների համար՝ պարենային ապրանքների գների բարձրացմանը։
Անոմալ շոգ եղանակներին մարդիկ ավելի հաճախ են օգտագործում օդորակիչներ, ինչը մեծացնում է էլեկտրաէներգիայի ծախսերը: Զբոսաշրջությունը նույնպես կարող է տուժել ջերմային ալիքներից։ Ջերմային ալիքները կարող են խաթարել տրանսպորտային համակարգերը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է դեֆորմացնել երկաթուղային գծերը, վնասել ճանապարհների մակերեսը, հանգեցնել գետի տրանսպորտային ուղիների նեղացման և ազդել օդանավերի շարժիչների աշխատանքի վրա:
09:40 28.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ09:40 28.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցըՄեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...
09:30 28.11.2024
ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ ReutersՎաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...
09:22 28.11.2024
Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքըՉինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...
09:12 28.11.2024
Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al JazeeraԻսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...
08:58 28.11.2024
Հրդեհ Լեռնավան գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...